Ո՛չ Հայաստանում ֆաշիզմ հաստատելու փորձերին. Արմեն Այվազյան
Բլոգոսֆերա
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ո՛Չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԱՇԻԶՄ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻՆ
ՀՀ կառավարությունում քննարկվում են ծայրաստիճան վտանգավոր ու հեռուն տանող ծրագրեր։
Ուղիղ մեկ տարի առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն սպառնացել էր, թե ՀԱԿԱՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՔՐԵԱԿԱՆԱՑՎԵԼ՝ նկատելով, մասնավորապես. «Եթե պատվաստումների ծածկույթի անկման տենդենցը շարունակվի, ինչը մենք հիմա ունենք, ավելի կոշտ միջոցառումների ենք գնալու հակապատվաստումային ձայները լռեցնելու առումով, ինչպես անում են շատ զարգացած երկրներում» (https://www.irazek.am/hy/news/10280)։ Զարմանալիորեն, այս տարի ընդհանուր կենտրոնից ղեկավարվող փչացած քաղաքական «վերնախավերն» արդեն որոշել են չստուգված դեղամիջոցներով հարկադրաբար վակցինացիայի ենթարկել ողջ մարդկությանը՝ խիստ կասկածելի հիմնավորումներով ու վտանգավոր նպատակներով։ Բայց, համոզված եմ, այդ ոճրագործության իրականացումը նրանց չի հաջողվելու։ Նրանք տապալվելու են։
Իսկ այսօր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հաստատել է, որ «հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր» (https://news.am/arm/news/578141.html)։
Որևէ կերպ չարդարացված այսպիսի բռնամիջոցները միայն առաջին հայացքից են մասնակի թվում։ Իրականում, դրանք անխուսափելիորեն բերելու են Հայաստանում պետական կառավարման համակարգի ամբողջական վերափոխության՝ կենտրոնում ունենալով իշխանությունների անսանձ կամայականությունն ու բռնի ուժին ապավինելը։ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին խոսելն այդ ժամանակ ավելորդ կլինի։
ՀՀ կառավարությանը խորհուրդ չէի տա կապկել որոշ պետություններում ներդրվող բացահայտորեն ֆաշիստական նմանատիպ բռնաճնշումները՝ պատրվակ բերելով կորոնավիրուսային «համավարակը»։ Արտաքին մահացու ռազմական սպառնալիքի առկայության պայմաններում Հայաստանում ֆաշիզմի հաստատման փորձերն ի զորու են վերջակետ դնելու հայոց բուն գոյությանը՝ սուր և անողոք առճակատում ծնելով իշխանությունների և Հայաստանի ազգաբնակչության մի շատ զգալի հատվածի միջև ու այդպիսով լայն դուռ բանալով սահմանին ատամները կրճտացնող թշնամու առջև։
Բացի այդ, ֆաշիզմ հաստատելու համար որևէ երկրի ղեկավարություն պետք է ունենա բավարարաչափ ֆինանսական, գաղափարական և ուժային ռեսուրսներ, որոնք ՀՀ իշխանությունները չունեն։ Սա նշանակում է, որ մեզանում ֆաշիստական կառավարման մոդել ներդնելու ձախորդ փորձերն ու ճիգերն ընդամենը կբերեն ՀՀ պետական հորիզոնականի քայքայմանն ու փլուզմանը։
Վերջապես, հանուն իր ազատության ու անկախության հազարամյակներով մարտնչած հայ ազգի համար ֆաշիզմը խորապես խորթ և անընդունելի երևույթ է։
Առհասարակ, կառավարության անդամներին պետք է խստորեն հորդորել, որ դադարեցնեն ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը։
Խելքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Մի՛ ենթարկվեք դրսից պարտադրվող կործանարար սցենարներին՝ քանի դեռ շատ ուշ չէ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ