Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) 

Արմեն Սարգսյանը սեփական հայրենիքը ընկալում է միայն օգտապաշտական տեսանկյունից. Արփինե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց հայտնի աղմկահարույց օրենքը:

Ի տարբերություն շատերի` ես այն կարծիքին չէի, որ օրենքը մեծամասամբ կամ ամբողջությամբ հակասահամանդրական է, բայց միևնույն ժամանակ ակնկալում էի, որ օրենքի ստորագրմանը նվիրված մամլո երկարաշունչ բացատրագիր հաղորդագրության վերջում կլիներ նշում այն մասին, որ նախագահը, քննարկելով և լսելով նախագծի վերաբերյալ արտահայտված տեսակետները, որոշել է մի քանի դրույթի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ:
Պարզվում է, սակայն, որ իներտ, շատ խոսելու և ոչինչ չասելու նուրբ արվեստին տիրապետող, մարդկանց անիմաստ խոսեցնող, նրանց կարծիքը լսելու պատրանք ստեղծող, բայց միշտ սեփական շահերով առաջնորդվող սուբյեկտը իրականում որոշել էր նախագծի վերաբերյալ բազմաթիվ պրոֆեսիոնալների մտահոգությունները քննարկել ո՛չ ավել, ո՛չ պակաս նախագծի գաղափարախոս, Փաշինյանի ցանկացած քմահաճույք նախագծում արտացոլող Ռուստամ Բադասյանի և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանի հետ:
Դրան էլ վրադիր սրտաճմլիկ, վշտադալուկ տեքստ էր գրել, թե ինչպիսին պետք է լինի օրենքը եւ ինչպես պետք է կիրառվի:

Նախագահի պաշտոնը զբաղեցնող հարգե՛լի անձ

Եթե ունեիք մտահոգություններ, ավելին՝ գիտեիք իդեալական օրենքների բանաձևը, նախևառաջ պետք է օրենքի վերաբերյալ տեսակետ արտահայտեինք` նախագծի ընդամենը մի քանի հոդված ՍԴ ուղարկելով, հատկապես որ օրենքի ուժի մեջ մտնելու հրատապության հարց չկար, որովհետև օրենքի կիրարկման համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ և այն 2021 թվականից շուտ չի կիրառվի ամեն դեպքում:
Հիմա, որ իմ ու այլ իրավաբանների դիտարկումները մեղմիկ զրույցի ընթացքում քննարկել եք Ռուստամ Բադասյանի հետ, դա ինչ-որ բան փոխե՞լու է:

Ուզում եմ առավելագույնս անկեղծ լինել` առանց սեթևեթանքների ու քաղաքական ներկապնակի գունավորման`

Սա երկու տարվա ընթացքում այս մարդու արածների ու հատկապես՝ չարածների մեջ ամենավատը չէ։ Ոչ էլ ամենավնասակարն է։ Օրենք է էլի՝ իր լավ ու վատ կողմերով, բազմաթիվ բացերով ու թերություններով, որոնք նորմալ կիրառում թույլ չեն տալու։ Իմ դիտարկումներն այս օրենքի հետ կապված մասնագիտական, ինչպես նաև ոչ խտրական մոտեցում ապահովելու տիրույթում են: Նվազագույնը տգետ են նրանք, ովքեր այս թեմայով իմ գրառումների մեջ կտեսնեն ինչ որ մեկին պաշտպանելու միտում եւ կկարդան ու չեն տեսնի փաստարկները:

Արմեն Սարգսյանին էլ առաջին անգամ չեմ քննադատում, սա էլ հերթական առիթն էր համոզմունքս ամրապնդելու:

Համոզմունք, որ սույն պերսոնը ընդամենը մաշում է իրեն տրված «էլիտար» պաշտոնը, որովհետև սեփական հայրենիքը ընկալում է միայն օգտապաշտական տեսանկյունից կամ, եթե ավելի ճիշտ, հայրենիքի զգացողությունը իսպառ բացակայում է այս մարդու մեջ, քանի որ նրա համար հայրենիքը նախ և առաջ սեփական հարմարավետությունն և շահն են: Ի դեպ քանի որ նա միջազգային մակարդակի բիզնեսմեն է, պետք է ենթադրել, որ ո՜չ ինքը շահ ունի Հայաստանում, ո՜չ էլ պատրաստվում է ներդրող բերել՝ քանի որ հրաշալի գիտի նման օրենքների ազդեցությունը։ 3 օր առաջ ինֆորմացիա ստացվեց մեծ գործարքից ներդրողի հրաժարվելու մասին այս օրենքի պատճառով։

Սա է պատճառը, որ ինքը հեշտությամբ լեզու է գտնում, նկարվում այն անձանց հետ, որոնց համար հայրենիքը ընդամենը հայոց լեզվում հանդիպող հերթական բառ է, որոնց արժեքները, բարքերը ու սկզբունքները այլ են:

Սա է պատճառը, որ իմ կամ բազմաթիվ մտահոգ մարդկանց գրառումներում տեսնում է ինչ որ մեկի ստվերը, այն դեպքում, երբ դա չկա, այլ կա խորը անհանգստություն` երկրի համար վտանգների գիտակցմամբ: Փոխարենը` տարբեր շահեր ունեցողների հետ մեղմիկ զրույցներում դիվանագիտական ոչինչ չասող ժպիտով պատմում է թե մենք ինչ լավ երկիր կարող ենք ունենալ:

Կարող ենք ու պիտի ունենանք, միայն թե իր պես գաստրոլյորներից ու սեփական երկիրը որպես վերջին պատվավոր հանգրվան դիտարկողներից հեռու:
Մոռացե՜ք, որ նա նախագահ է, մոռացե՜ք իր գործառույթ անվանվող սահմանադրական առաքելության մասին, ինքը այդ մասին չի էլ հիշել: Մեկ անգամ ներողություն խնդրել եմ սույն սուբյեկտին ընտրելու համար, կրկին եմ խնդրում: Բայց հոգուս խորքում խիղճս հանգիստ է: Ես ու իմ ընկերները նրանց թվին ենք դասվում, ովքեր ո՛չ գովել են, ո՛չ հիացել սույն սուբյեկտով, երբ որոշ իշխանական պատգամավորներ նրա մասին դրական կարծիք ունեին:
Հ.Գ. Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանը հիշում է իր ընտրության օրը Ա. Բաբլոյանի աշխատասենյակում իմ և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը վիճարկում էին իր քաղաքացիության հարցը, ես պատրաստվել էի ելույթ ունենալ` իրավական որոշ նկատառումներ ներկայացնելու համար: Դրա համար երկու հարց ունեի Ա. Սարգսյանին: Իր պատասխաններից հետո ելույթս հանեցի:
Հ.Գ.2 Այս նկարում՝ հայացքս դեպի հայրենիքիս պայծառ ապագան է՝ Նման մարդկանցից զերծ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետԵթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Ընդունվել է պատվաստումից հետո առաջացած բարդությունների դեպքում փոխհատուցումների մասին օրենքըԳագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված