Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ Էրդողանը կարող է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 7-ին 190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) 10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան Վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան. ՌԴ ՊՆ Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ (տեսանյութ) Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին 

Փաշինյանը կարող էր ասել, որ իր թվարկած հարցերը նախատեսվել են դեռևս 2017 թ․-ին հաստատված ծրագրով․ Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ 

Ասուլիս, թե՞ փաստերի խեղաթյուրման հարթակ

Փաշինյանական հերթական ասուլիսի վերաբերյալ կարելի է ժամերով խոսել։ Գրեթե բոլոր հայտարարություններն ակնհայտ վիճարկելի են, բայց դրա իմաստը չկա։ Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որ իր երևակայական վիճակագրությամբ շեղի քաղաքական ուշադրության հիմնական թեմաները՝ արցախյան հարցից, ձախողված հակահամաճարակային կառավարումից ու աճող սոցիալական պրոբլեմներից։

Այնուամենայնիվ հարկ եմ համարում պաշտպանական ոլորտին վերաբերող մի շարք ճշգրտումներ մտցնել։ Առաջնագծում կատարված աշխատանքների մասին զեկուցող Փաշինյանը վստահ եմ գաղափար անգամ չունի, թե ի՞նչ է կրակակետը, դիտարկման սարքավորումը, ջերմատեսիլ սարքը և այլն։ Գրել տվել են, ինքն էլ ջանասիրաբար ընթերցում էր։ Բայց դա դեռ ոչինչ։ Քաղաքական առումով՝ Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենար, և ասեր, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017թ․ ՊՆ և ԳՇ կողմից մշակված, ու 2018թ․ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «ԶՈւ արդիականացման 2018-24թթ ծրագրով»։

Բայց ո՛չ։ Իր ոճին համապատասխան, քանի դեռ կան միամիտներ ու մոլորյալներ, ուրեմն կարելի է նաև սեփական անձին վերագրել ամեն ինչ։ Ի՞նչ կարիք կա ընդգծելու, որ մարտական հենակետերի ջրաֆիկացման ծրագիրը սկսվել է դեռևս 2014թ․-ին, և ամեն տարի ավելացել է ջրաֆիկացված դիրքերի քանակը։ Կարծում եմ, դեռ պատգամավոր ժամանակ ինքն անձամբ տեսել է այդ ծրագրի իրականացման ընթացքը։

Իհարկե չի՛ ասի, որ դիրքերում արևային մարտկոցների տեղադրումն ու կիրառումը սկսվել է դեռևս 2016թ․-ից, ու յուրաքանչյուր տարի՝ ըստ ծրագրի ընդլայնվում է։

Իհարկե, չի՛ ասի, որ զինվորական ինժիներական և ավտոմոբիլային տեխնիկան ամբողջության վերաթարմացնելու ծրագիրը սկսվել է կյանքի կոչվել 2016թ-ից՝ ռուսական առաջին մեծ վարկի շրջանակներում և այլն, և այլն։ Այո, եղել են իրավիճակներ, որ լայնածավալ ինժիներական աշխատանքնրում ներգրավվել են նաև քաղացիական կազմակերպությունների ու անհատների ինժիներական տեխնիկան։ Եվ դա անհրաժեշտություն է, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում քաղաքացիական բոլոր տիպի տեխնիկաններն և տրանսպորտային միջոցները հաշվառվում են, և պետք եղած ժամանակ ներգրավվում են ինժիներական և ամրաշինական աշխատանքներում։

Այնպես, որ պարոն Փաշինյան, մարդկանց աչքերին թոզ փչելիս հաշվի առ նաև, որ երկրում և երկրից դուրս լսում են տարբեր ռանգի մարդիկ, ովքեր ձեր մասին կարծիք կազմելով՝ ցավոք կարծիք են կազմում նաև Հայաստանի մասին։ Եթե այսօրվա եսասիրությունից դրդված կեղծումները՝ ձեզ համար ավելի կարևոր են, քան վաղվա համերաշխ ճշմարտությունը, ուրեմն հանուն վաղվա Հայաստանի, այսօր արդեն պետք է մտածեք ձեր քաղաքական նահանջի մասին։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է մարտական հերթապահության ընթացքում տրամադրվող շշով ջրին (փաստ 89), որը Նիկոլը համարյա դարձրեց օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիր՝ չգիտեմ, թե ում խորհրդով է արվել, բայց․

ա/ դրա համար ամբողջ աշխարհում կիրառում են հատուկ զինվորական տափաշիշ, որը պրակտիկ է բոլոր առումներով,

բ/ կամ էլ ինչպես Միաքայել Մինասյանն էր ասում, նման կերպ ինչ որ մեկի ջրի բիզնեսը բանակում սղացնելու խնդիր է լուծվել։

Առողջ եղեք բոլորդ, Աստված պահապա՛ն մեր երկրին ու ժողովրդին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանումԼեհաստանը 2022 թվականից ի վեր Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք. Կոսինյակ-Կամիշ Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց ԱնկարայումՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ Էրդողանը կարող է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԳրոսի. Ուկրաինայի հարցում աշխատանքային փորձը կօգնի ՄԱԿ-ին երկխոսություն կառուցել Ռուսաստանի հետՌյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլային թիմի հետՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի և էներգետիկ օբյեկտներինՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համագործակցության սահմանափակումներըԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ CNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ վատ տրամադրություն ունիԿիևի մերձակայքում հայտնաբերվել է Մոնակոյում տեղի ունեցած ահաբեկչության գործով կասկածյալի մարմինը. «Украинская правда»Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 7-ին190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) CNN. Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից դրդվածՊեսկովը նշել է Ռուսաստանի նախընտրելի կարգավորումը ՈւկրաինայումՌԴ ՊՆ․ Սև ծովում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի վեց անօդաչու կատերվՄանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան Վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան. ՌԴ ՊՆՌԴ-ում քննարկում են երկաթուղային տեխնիկայի համար ուտիլիզացիոն վճարի ներդրման հնարավորությունըCNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հորմուզի անվտանգության հարցերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԿայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել խաղի ընթացքումՆԱՏՕ-ն գործարկել է ռազմական գնումների նոր միասնական հարթակԵվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան Սննդաբանները նշել են առողջության համար ամենավնասակար հացի տեսակըՍոչիի օդանավակայանը երկրորդ անգամ դադարեցրել է աշխատանքը մեկ օրվա ընթացքումԴատարանը կալանքից ազատել է Զատկի կուլիչից նարգիլե պատրաստած աղջկանԴամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ (տեսանյութ)ՌԴ-ում արձագանքել են ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի խորքում հարվածներին աջակցելու մասին հայտարարություններինԱՄՆ-ում մտադիր են ուսումնասիրել Չեռնոբիլի վթարի ուկրաինացի լիկվիդատորների առողջական վիճակըԻնձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Սիրիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ Դամասկոսում Մակրոնի հյուրանոցում ռումբի տեղադրման սպառնալիք չի եղելAl Hadath-ը հայտնել է, թե պայթյունների պահին որտեղ է գտնվել ՄակրոնըԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերի մոտ նավթատարի վրա հարձակման մասին Դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին. Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է հղել Ալ-Շարաա. Սիրիան շուտով կարող է ստանալ ութ Airbus ինքնաթիռ Փաշինյանի այցը Մոսկվա՝ ոչ թե վերադարձ, այլ լարվածությունից հետո երկխոսության փորձ. Զաքարյան Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները (տեսանյութ) CNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հորմուզի անվտանգության հարցերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ռոսավիացիան հայտնել է Գելենջիկի օդանավակայանի աշխատանքի հերթական դադարեցման մասինԳագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան (տեսանյութ) Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Ամենադիտված