Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան Լոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանում Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք Ռուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. Ղազարյան Իրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև Քեշմ ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. Քոչարյան «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակով Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել «Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 

2 ամիս բնակչության համար ստեղծված անհարմարությունները ապարդյուն էին, վարակի տարածման կանխարգելման աշխատանքը՝ տապալված. Արման Սաղաթելյան

Բլոգոսֆերա

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում: Ըստ էության բազմաթիվ սահմանափակումներ հանվում են, և դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանն առաջ անցավ հարեւան Իրանից մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվի քանակով: Կարող ենք փաստել, որ 2 ամիս բնակչության համար ստեղծված, մեղմ ասած, անհարմարությունները ապարդյուն էին, իսկ վարակի տարածման կանխարգելման աշխատանքը՝ տապալված: Ի՞նչ ունեցանք արդյունքում։ Ի սկզբանե անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունք աշխարհում արդեն արագ տարածվող համավարակի հարցում: Այնուհետև, արտակարգ դրություն հայտարարելուց աննախադեպ ու անհեթեթ սահմանափակումներ ու արգելքներ խոսքի ազատության ոլորտում: Հետո քաղաքացիների անձնական տվյալների եւ ազատությունների առումով շատ խնդրահարույց օրենքի ընդունում, որի գործածման արդյունքը չտեսանք, սակայն որը շարունակում է գործել ու հավաքել բոլորիս անձնական տվյալները՝ սոցիալական շփումների շրջանակից սկսած եւ ցանկացած անձի տեղորոշմամբ ավարտած: Շարունակում է գործել նաև հավաքների ու բողոքի ակցիաների արգելքը, քանի որ գնալով սոցիալական լարվածությունն ավելանում է: Իսկ ավելանում է, քանի որ տապալվեց նաև բնակչության պարտադրված պարապուրդի պայմաններում աջակցության աշխատանքը: Դժվար հասկանալի, խճճված ծրագրերը այդպես էլ չկարողացան հստակ թիրախավորել օգնության կարիք ունեցողներին, արդյունքում առաջարկվեց «վճարել հարևանի հոսանքի վարձը» բոլոր նրանց, ում ստացած օգնությունն անհրաժեշտ չէ, իսկ բոլոր դժգոհներին՝ հայհոյել իշխանությանը: Հասկանալի է, որ առկա կառավարման մակարդակի պայմաններում որևէ դրական զարգացում սպասելը միամտություն է, և հրապարակված փոփոխությունների տեքստը դրա վառ վկայությունն է: Այն հիշեցնում է կենաց-հրահանգավորում, որտեղ առավել հաճախ հանդիպում են «անհրաժեշտ է...պարտավոր է...արգելվում է» և նմանատիպ եզրույթներ: Իհարկե, այդ ամենը վերաբերում է հիմնականում բիզնեսին եւ քաղաքացիներին: Իշխանություններն արդեն տեւական ժամանակ է, ինչ ամեն եղանակով հասկացնում են, որ իրենց վրա հույս չդնեն, իսկ «Спасение утопающих – дело рук самих утопающих»: Հրապարակված տեքստի որակը եւ ողջամտությունը առանձին քննարկման առարկա է, որը անշուշտ կկայանա նաև իմ նախաձեռնությամբ: Գումարած դրան վիճակագրության «հրաշքները», մասնավոր կարգով քաղաքացու ցանկությամբ ու վճարմամբ տեստավորման արգելքը՝ մենաշնորհ հաստատելով վարակվածների թվի վիճակագրություն տնօրինելու վրա, և բազմաթիվ այլ հարցեր:
Հ.Գ. Ես հասկանում եմ, որ մարզադահլիճ բացառապես սելֆի անելու համար մտնող մարդիկ դժվար սպորտից որևէ բան հասկանան, իսկ սելֆիից հետո ցնցուղ անհրաժեշտ չէ, բայց աբսուրդը եւս պիտի սահման ունենա: Չնայած, եթե դիմակները մեկ անիմաստ են, իսկ մեկ պարտադիր, այն ել բաց տարածքում, արդեն գուցե եւ ոչ...
Շարունակելի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն
Ամենադիտված