190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) 10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան Վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան. ՌԴ ՊՆ Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ (տեսանյութ) Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին. Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է հղել Փաշինյանի այցը Մոսկվա՝ ոչ թե վերադարձ, այլ լարվածությունից հետո երկխոսության փորձ. Զաքարյան Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը 

«Զվարթնոցի» անվանափոխության ներկա փորձը պետք է դիտել ապազգային օրինագծերի համատեքստում. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Опять двадцать пять»! — Ռուսներն այսպես են ասում, երբ որևէ հիմարություն կրկնվում է։

Պարզվում է, այսօր «Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին» (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2864215173646553&id=279009952167101

Բայց չէ՞ որ հանրությունը 2018 թ. աշնանն այդ հնարովի «հարցն» արդեն քննարկել էր ու գլխովին մերժել։

2018 թ. հոկտեմբերի 7-ին Դիմատետրում այսպիսի գրառում էի արել.

«ՀԱՅԵ՛Ր, Ե՞ՐԲ ԵՔ ՄԻ ՔԻՉ ՀԱՅԱՆԱԼՈՒ
Օտարամոլության հերթական 9-րդ ալիքը դարձյալ գլխովին ծածկել է ազգիս մի զգալի հատվածին։ Երևանի օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու ջատագովները հազիվ թե գիտեն, որ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՆԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ («ԶՎԱՐԹՈՒՆՆԵՐԻ») ԲԱՆԱԿ։ Հայաստանի օդային գլխավոր դարպասի համար ավելի համապատասխան, ավելի ազգային, ավելի պատմամշակութային, ավելի հայերեն անվանում գտնել հնարավոր չէ։ Վերջապես, Շառլ Ազնավուրը ոչ թե հայկական, այլ ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ է։ Իսկ եթե մի օր Հայաստանում իսկապես առաջանա ինչ-որ մի նշանակալից շինության կամ թեկուզ բնակավայրի անվանափոխության անհրաժեշտություն, ապա առաջին հերթին պետք է հիշել հայոց մեծերին՝ մեր փառավոր արքաներին ու սպարապետներին, Մովսես Խորենացուն, Եղիշեին, Գրիգոր Տաթևացուն, Հովհաննես Թումանյանին ու շատ ու շատ ուրիշներին, հետո նոր հայացքները հառել օտար մշակույթի գործիչներին, որքան էլ նրանք աշխարհահռչակ լինեն ու հայկական ծագում ունենան...» (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=394190674452183&id=100015837611475&hc_location=ufi

Իսկ ո՞րն է այս չեղած «հարցը» նորից օրակարգ բերելու նպատակը։ Երկու փոխլրացնող ենթադրություն ունեմ։

Առաջին. Եվրոպական Միությունը Ֆրանսիայի կառավարության միջոցով ճնշում է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի նա, օգտվելով «համավարակի» ընձեռած հնարավորություններից, «Զվարթնոցը» վերանվանի «Շառլ Ազնավուր»։ Նպատակը՝ քայլ առ քայլ զրկել Հայաստանն ազգային խորհրդանիշներից և փոխարինել դրանք եվրոպական խորհրդանիշներով։ Չպետք է մոռանանք նաև, որ 2008-2009 թթ. Շառլ Ազնավուրն իր ողջ հեղինակությամբ թև ու թիկունք էր կանգնել Հայ-թուրքական տխրահամբավ ու հակահայկական արձանագրություններին՝ կատարելով ԵՄ-ի և Ֆրանսիայի կառավարության ուղղակի պատվերը։ Ազնավուրը մեծ երգիչ ու արվեստագետ էր, հայ ժողովրդի կողմից էլ շատ սիրված դեմք էր, բայց քաղաքականապես, ցավոք, ֆրանսիացիների համար միանգամայն կառավարելի գործիչ էր, որը միշտ էլ ազնվորեն ընդգծում էր իր «հայկական ծագումով ֆրանսիացի» լինելու հանգամանքը, որտեղ կարևորը վերջինն էր, ոչ թե առաջինը։ Հետևաբար, «Զվարթնոցի» անվանափոխության ներկա փորձը պետք է դիտել Լանզարոտի ու Ստամբուլի կոնվենցիաների ու նմանատիպ եվրոպածին, ապազգային օրինագծերի համատեքստում և դրանց հեռահար նպատակների քաղաքական ծիրի մեջ։

Երկրորդ ենթադրությունս էլ այն է, որ ՀՀ կառավարությունը մեզ շեղում է շատ ավելի կարևոր հարցերից, որոնք այս պահին ձնագնդի պես կուտակվում են ու սպառնում մեզ ազգովին իրենց տակ թողնել։ Դրանց մեծ մասը ձեռակերտ է ՝ կառավարության մտրցած կարանտինային տնաքանդ սահմանափակումների միջոցով տնտեսության կտրուկ անկումը, գործազրկության աճը, մարդկանց եկամուտների նվազումը, բյուջեի նոսրացումը, կրթության և գիտության կաթվածահար վիճակը, վերջապես՝ ադրբեջանական ագրեսիայի մեծ հավանականությունը։

Եվ փոխանակ ժողովրդին համախմբելու ու մոբիլիզացնելու՝ այդ հրատապ հարցերի դեմն առնելու համար, կառավարությունը մեզ մեկը մյուսի հետևից հրամցնում է ահա այսպիսի պակասամիտ օրակարգեր։

Համենայն դեպս, մեկ անգամ ևս ընդգծեմ, որ ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանը, այլև Հայաստանում ՈՐԵՎԷ մեծ շինություն կամ բնակավայր սխալ է անվանակոչել օտար մշակույթի ներկայացուցիչների անվամբ, քանի դեռ մեր մշակույթի ու պատմության բազմաթիվ մեծ գործիչներ չեն արժանացել նման պատվին։

Հ.Գ. Չմոռանանք նաև այն, որ Շառլ Ազնավուրը մեզանում արդեն մեծարված ու ոգեկոչված է։ Կա Շառլ Ազնավուրի անվան հրապարակ Երևանի կենտրոնում, Շառլ Ազնավուրի տուն-թանգարան Երևանում (համալիրն իր մեջ ներառում է բացօթյա համերգասրահ և հանգուցյալ մաեստրոյի նստավայրը), Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոն Վանաձորում, Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոն Ստեփանակերտում, Գյումրիում դրված է նրա արձանը։ 1996-ին Շառլ Ազնավուրը ստացել է «Երևանի պատվավոր քաղաքացի», իսկ 2001-ին՝ «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումները, 2004-ին պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության ազգային հերոս» կոչմամբ ու Հայրենիքի շքանշանով, 2008-ին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ պատվավոր դեսպանն էր և Շվեյցարիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանը: Բա՞վ չէ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) CNN. Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից դրդվածՊեսկովը նշել է Ռուսաստանի նախընտրելի կարգավորումը ՈւկրաինայումՌԴ ՊՆ․ Սև ծովում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի վեց անօդաչու կատերվՄանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան Վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան. ՌԴ ՊՆՌԴ-ում քննարկում են երկաթուղային տեխնիկայի համար ուտիլիզացիոն վճարի ներդրման հնարավորությունըCNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հորմուզի անվտանգության հարցերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԿայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել խաղի ընթացքումՆԱՏՕ-ն գործարկել է ռազմական գնումների նոր միասնական հարթակԵվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան Սննդաբանները նշել են առողջության համար ամենավնասակար հացի տեսակըՍոչիի օդանավակայանը երկրորդ անգամ դադարեցրել է աշխատանքը մեկ օրվա ընթացքումԴատարանը կալանքից ազատել է Զատկի կուլիչից նարգիլե պատրաստած աղջկանԴամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ (տեսանյութ)ՌԴ-ում արձագանքել են ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի խորքում հարվածներին աջակցելու մասին հայտարարություններինԱՄՆ-ում մտադիր են ուսումնասիրել Չեռնոբիլի վթարի ուկրաինացի լիկվիդատորների առողջական վիճակըԻնձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Սիրիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ Դամասկոսում Մակրոնի հյուրանոցում ռումբի տեղադրման սպառնալիք չի եղելAl Hadath-ը հայտնել է, թե պայթյունների պահին որտեղ է գտնվել ՄակրոնըԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերի մոտ նավթատարի վրա հարձակման մասին Դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին. Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է հղել Ալ-Շարաա. Սիրիան շուտով կարող է ստանալ ութ Airbus ինքնաթիռ Փաշինյանի այցը Մոսկվա՝ ոչ թե վերադարձ, այլ լարվածությունից հետո երկխոսության փորձ. Զաքարյան Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները (տեսանյութ) CNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հորմուզի անվտանգության հարցերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ռոսավիացիան հայտնել է Գելենջիկի օդանավակայանի աշխատանքի հերթական դադարեցման մասինԳագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան (տեսանյութ) Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզումՀամլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Ամերիկացի TikTok-ի աստղին գնդակահարել են Lamborghini-ումԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Կատարական տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակԻշխանությունները պայքարում են ոչ թե ընդդիմության, այլ իրենց դեմ քվեարկած քաղաքացիների դեմ. Արման Աբովյան Brent-ը թանկացել է մինչև 72,56 դոլար մեկ բարելի համար «Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Ուկրաինայում 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել Շամիրամում պեղումների ընթացքում բացահայտվել են կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ (լուսանկարներ) Բրազիլիայի ԱԳՆ-ը ընդունել է ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունը
Ամենադիտված