Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան (տեսանյութ) Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզում Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Իշխանությունները պայքարում են ոչ թե ընդդիմության, այլ իրենց դեմ քվեարկած քաղաքացիների դեմ. Արման Աբովյան Brent-ը թանկացել է մինչև 72,56 դոլար մեկ բարելի համար «Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել 

Շվեդիայում մարդիկ դրսում դիմակ չեն կրում. Արմեն Այվազյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի «շվեդական մեթոդի» մասին

Բլոգոսֆերա

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ լսեցի Շվեդիայում թագավարակի դեմ ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումների և դրանց արդյունավետության մասին մի չափազանց ուշագրավ հարցազրույց BBC-ի Hard Talk-ով (սա այն հաղորդումն է, որտեղ, ով չի մոռացել, անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին ՀՀ արտգործնախարարը, մեղմ ասած, տանուլ տվեց՝ տե՛ս https://lurer.com/?p=341796&l=am

Ու քանի որ երեկ Արսեն Թորոսյանն սպառնում էր իրավապահ մարմինների միջոցով լռեցնել իր և պարետատան քաղաքականությունը քննադատողներին, որոշեցի թարգմանաբար ներկայացնել այս հարցազրույցի հիմնական կետերը։

Այսպիսով, Hard Talk-ի երեկվա հյուրը Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելն էր։ Հաղորդավար Սթիվեն Սաքուրն իր կծու-թթու ոճով ամեն կերպ փորձում էր նրան նեղը գցել, ցույց տալ, թե իբր Շվեդիան սխալ ճանապարհ է ընտրել, իսկ Եվրոպայի մյուս երկրներն իրենց կարանտինային քաղաքականությամբ՝ ճիշտ։ Բայց նրա մոտ բան չստացվեց։ Անդերս Թեգնելի հավասարակշռված և հանգամանալից պատասխաններից ի հայտ եկան մի շարք ուշագրավ փաստեր.

1. Թագավարակի հետ կապ ունեցող մահերի թիվը հստակ պակաս է արձանագրում՝ օրական, միջին հաշվով, 100 հոգուց այն իջել է մինչև 80 հոգի և շարունակում է նվազման միտում ցույց տալ։
2. Մահերի մեծամասնությունը պատահել է ծերանոցներում և ծերերի համար նախատեսված հիվանդանոցներում։ Ընդ որում, Անդերս Թեգնելը պնդում է, որ անգամ եթե կարանտին հայտարարված լիներ, այդ վարակն այսպես թե այնպես թափանցելու էր այդ հաստատությունների մեջ, որովհետև շատ մարդ է այդտեղ ելումուտ անում։ Համենայն դեպս, հիգիենայի հարցերին ավելի մեծ ուշադրություն դարձնելուց հետո իրավիճակը բարելավվել է։
3. Շվեդիայի հարևան երկներում մահացությունների թիվն, առաջին հայացքից, ավելի ցածր է։ Եթե 10 միլիոնանոց Շվեդիայում մահացել է մոտ 3,500 մարդ, ապա 5,8 միլիոնանոց Դանիայում մահացել է 500-ից փոքր-ինչ ավել, 5,5 միլիոնանոց Ֆինլանդիայում՝ 200-ից փոքր-ինչ ավել, 5,4 միլիոնանոց Նորվեգիայում ևս՝ 200-ից փոքր-ինչ ավել մարդ։ Սակայն, իրավիճակն այդքան պարզունակ չէ։ Ըստ Թեգնելի՝ այդ երկրներում իմունիզացված է (այսինքն՝ վարակված և կազդուրված-բուժված է) ազգաբնակչության ընդամենը 1 տոկոսը, մինչդեռ Շվեդիայում այդպիսի մարդկանց թիվը 10-20 անգամ ավելի շատ է։ Իսկ սա նշանակում է, որ, ի տարբերություն Շվեդիայի, այդ երկրներում մահացությունն առաջիկայում, ըստ ամենայնի, կաճի։ Թեգնելի կարծիքով, կարանտինն ընդամենը հետաձգել է, բայց չի կանգնեցրել թագավարակը։ Ըստ նրա, ոչ ոք չի կարող կասեցնել այն, ինչպես և նախկինում հնարավոր չի եղել կասեցնել գրիպը կամ նմանատիպ վարակիչ հիվանդությունները։
4. Շվեդիայում այս ամիսներին գրեթե անհայտացել է գրիպը՝ շնորհիվ քաղաքացիների կողմից հիգիենայի կանոնների և սոցիալական հեռավորության ԿԱՄԱՎՈՐ պահպանման։ Այսինքն՝ կառավարությունը վստահել է իր քաղաքացիներին (ինչը չարեց Հայաստանում «ամենաժողովրդական վարչապետը»)։
5. Կարանտին մտցրած երկրներում ազգաբնակչության մի մասը, արդեն ըստ Սաքուրի, ինֆանտիլիզացվել է՝ կարանտինից հետո մարդիկ չեն ուզում դուրս գալ և աշխատել ու առաջվա հունի մեջ մտնել։ (Այս կարծիքն, ի դեպ, հաստատվում է այլ տվյալներով ևս)։
6. Շվեդիայում ապրող 40,000 գիտնականների բացարձակ մեծամասնությունը և կառավարությանը կից բարձր որակավորում ունեցող մասնագետներից կազմված աշխատանքային փորձագիտական խումբն աներկբայորեն պաշտպանում է կառավարության որդեգրած ոչ-կարանտինային ռազմավարությունը՝ թքած ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պարտադրանքների և «խորհուրդների» վրա։ Այսինքն՝ շվեդները պահպանել են իրենց պետական ինքնիշխանությունը, ի տարբերություն շատ ավելի մեծ ու հզոր պետությունների։
7. Շվեդիայի ազգաբնակչության 70-80 տոկոսը, ըստ հարցումների, ևս պաշտպանում է կառավարության որդեգրած ոչ-կարանտինային ռազմավարությունն ու միայն 5-10 տոկոսն է համարում, որ այլ կարգի միջոցներ պետք է կիրառվեին։ Շատ մարդիկ նույնիսկ իրենց վերնաշապիկների վրա դաջել են Անդերս Թեգնելի պատկերն ի նշան հարգանքի և աջակցության։ Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում մարդիկ իրենց վերնաշապիկների վրա կրեն Արսեն Թորոսյանի պատկերը։
8. Դպրոցները չփակելու իրենց որոշումը կայացնելիս Անդերս Թեգնելն ու Շվեդիայի կառավարությունը հենվել են բազմաթիվ գիտական տվյալների վրա, ըստ որոնց՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ (ՀԱՏԿԱՊԵՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ) ԴՊՐՈՑ ՉՀԱՃԱԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Դպրոցներ փակելը, ըստ նրա, երկարաժամկետ բացասական հետևանքներ է ունենալու հանրային առողջության վրա։
9. Նմանապես, ըստ շվեդ բժիշկների և գիտնականների, մարդկանց ՉԱՇԽԱՏԵԼԸ ԵՎՍ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Հանրային առողջության տեսակետից, ըստ Թեգնելի, նրանք հաշվի են առել շատ ավելի լայն հարցեր ու խնդիրներ, քան այլ երկրներում են դա անում։
10. Ըստ Թեգնելի, որևէ մեկը չի կարող այսօր ասել, որ ստեղծված իրավիճակում կարանտինը ճիշտ է, իսկ իրենց որդեգրած ռազմավարությունը՝ սխալ, քանի որ այդպիսի եզրակացություն անելու համար բացակայում են գիտական հիմքերը։
11. Թեգնելը ընդգծում է, որ իրենք անում են այն, ինչ միշտ էլ առաջ ընդունված է եղել անել նման դեպքերում՝ «մենք հետևում ենք երկար տարիներով ընդունված ավանդական [հակահամարաճարակային] գծին»։ Նա այս հայտարարությամբ հասկացնում է, որ այն, ինչ հիմա անում են աշխարհում իբր թագավարկի դեմ պայքարելու համար, բոլորովին նոր, չստուգված ու չարդարացված մոտեցում է։
12. Թեգնելը վճռականորեն հերքեց այն սխալ տեղեկությունները, թե մարդիկ իբր երկրորդ անգամ են հիվանդանում Covid-19-ով՝ բացատրելով, որ դրանք վստահաբար վերավարակումներ (re-infection) չեն, այլ այդպիսի փոքրաքանակ մարդկանց մի մասը պարզապես ավելի երկար է իրենց մեջ պահել վարակը, իսկ մյուս մասը՝ «թունավորված են եղել, երբ նրանց թեստավորել են առաջին անգամ»։ Ըստ Թեգնելի, ՉԿԱ ԳԵԹ ՄԵԿ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔ, ԵՐԲ ՄԱՐԴԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՎԱՐԱԿՎԱԾ ԼԻՆԻ ԹԱԳԱՎԱՐԱԿՈՎ։
13. Ըստ Թեգնելի, թագավարակը դեռևս տևականորեն սպառնալու է հիմնականում մեծահասակներին, բայց պետք է գտնել նրանց մեկուսացումից դուրս բերելու ձևերը, որովհետև մեկուսացումը շատ վատ է անդրադառնում նրանց առողջության վրա։
14. ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԴՐՍՈՒՄ ԴԻՄԱԿՆԵՐ ՉԵՆ ԿՐՈՒՄ։ Հիվանդ լինելու դեպքում նրանք պարզապես մնում են տանը։ Ասել է թե՝ դիմակը նախատեսված է միայն հիվանդների, բայց ոչ երբեք՝ առողջների համար։ Թեգնելն ինքն էլ դիմակ չի կրում։ Սա էլ, ի դեպ, ի գիտություն Ն. Փաշինյանի և Ընկ.։
15. Հարցազրույցի ընթացքում չշոշափվեցին տնտեսության վրա շվեդների ձեռնարկած միջոցների ահռելի դրական հետևանքները, որովհետև Թեգնելը համեստորեն ասեց, որ ինքը կպատասխանի միայն հանրային առողջապահությանը վերաբերող հարցերին, իսկ տնտեսության խնդիրները գտնվում են կառավարության տիրույթում։

Շատ կցանկանայի, որ այս հարցազրույցը դիտեին հայ համաճարակաբանները, իմունոլոգները, վարակաբանները (վիրուսոլոգները) և առողջապահության կազմակերպիչները (այդպիսի մասնագիտություն էլ կա)։ Բայց ո՞վ գիտի՝ որտե՞ղ են նրանք։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում նման մասնագետներ գոյություն չունեն։ Իսկ եթե գոյություն ունեն, ապա չունեն սեփական կարծիք։ Դրա համար էլ պատմագիտությունն ու միջազգայնագիտությունը թողած՝ նստած իրենց գործն եմ անում։

Հ.Գ. Կարծում եմ, Ա. Թորոսյանը, եթե ձեռքին ճար լիներ, կձերբակալեր շվեդ այս փայլուն համաճարակաբանին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան (տեսանյութ) Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզումՀամլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Ամերիկացի TikTok-ի աստղին գնդակահարել են Lamborghini-ումԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Կատարական տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակԻշխանությունները պայքարում են ոչ թե ընդդիմության, այլ իրենց դեմ քվեարկած քաղաքացիների դեմ. Արման Աբովյան Brent-ը թանկացել է մինչև 72,56 դոլար մեկ բարելի համար «Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Ուկրաինայում 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել Շամիրամում պեղումների ընթացքում բացահայտվել են կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ (լուսանկարներ) Բրազիլիայի ԱԳՆ-ը ընդունել է ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունըՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունըԲագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցություններըՉսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ Աբրահամյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում քարաթափում է տեղի ունեցել Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովըՓնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի․ Գագիկ Ծառուկյան «Իրավունք». «Դու պիտի զսպաշապիկ լինես խմբակցությունում». Ինչ է ասել Սամվել Կարապետյանը եղբոր որդուն «Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու «Ժողովուրդ». ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն «Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ «Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում «Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում «Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ «Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի Լի Կան Ինը ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո» Եթե ես ընտրություն ունենայի, մենք անմիջապես կդարձնեինք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ․ Ստուբ Օդային հարձшկումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերшզմում․ Զելենսկի ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում էՄարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Ամենադիտված