Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել «Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով 

Շները կարևոր են դարձել մեր երեխաներից․ քահանան ահազանգում է

Բլոգոսֆերա

Տեր Նիքայել Քահանա Նուրիջանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․

«ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԴԱԼ ԵՒ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատուներ, սիրելի բնակիչներ, և հատկապես նրանք, ովքեր բնակվում են Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ կամ ինչ որ չափով օգտվում են եկեղեցու կանաչապատ տարածքից, մեծ խնդրանք ունենք ամենքիցդ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՇՆԵՐԸ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ

Բազմաթիվ խնդրանք- բողոքների պատճառով է, որ այս տողերը գրում եմ: Բոլորս գիտենք, որ եկեղեցու հարակից կանաչապատ տարածքը, ինչքան էլ որ սեփականություն է, այնուամենայնիվ հանրային օգտագործման համար է, սակայն, ինչպես աշխարհի արարման պահից սկսած, այսօր էլ, մարդը, բնությունը պահպանելու փոխարեն, ավելի շատ միտում ունի իր արարքներով ապացուցելով, որ փչացնում և վնասում է այն բնությունը, որի համար բազմաթիվ մարդիկ օր ու գիշեր հոգ են տանում: Եկեղեցու տարածքն էլ դրանցից մեկն է, պետք է խնդրեմ բոլոր նրանց, ովքեր փոքր-ինչ նախանձախնդիր են բնության պահպանման հարցում, օգնեն մեզ՝ պահպանել այդ գեղեցիկ տարածքը, քանի որ, ինչպես գիտեք, այդ տարածքը դարձել է շուն խաղացնելու վայր, փոխանակ մեր երեխաներն այնտեղ խաղան: Հիմա որոշ մարդիկ կփորձեն հակադարձել, թե երեխաներն էլ են խաղում, այո, խաղում են, սակայն այստեղ կա հետևյալ խնդիրը.
1. Շատերը վախ ունեն նույնիսկ ամենափոքրիկ շնից, ինչքան էլ այն անվնաս է:
2. Հիգենիկ չէ նույն տարածքում թողնել որ երեխաներն էլ խաղան, քանի որ շներն այդտեղ նաև կեղտոտում են:
3. Եկեղեցու տարածքն ավելի շատ պետք է հոգևոր մթնոլորտով լցված լինի և ոչ թե շների հաչոցով և այդ տարածքը դարձնելով շների խաղահրապարակ:
4. Կանաչապատման պահպանման հարցն էլ է շատ կարևոր, քանի որ շուն խաղացնողները կոտրում են ծառերից ճյուղեր, հատկապես նորատունկ, և գցում են շների առջև իբրև «խաղալիք», հանում են խողովակների վրա իբրև փական եղած փայտերը և ստացվում է ջրի անիմաստ վատնում:
5. Բազմաթիվ երիտասարդներ և ոչ միայն, զբաղվում են առողջ ապրելակերպով, իսկ շների ներկայությունը, կարծում եմ չի նպաստում դրան:
Այսպես կարող ենք շարունակել, բայց կարծում ենք, որ այսքանն էլ բավական է, որպեսզի կարողանանք սթափեցնել մեր համայնքի սիրելի բնակչիներին, հասկանալու և առավել կարևորելու իրենց երեխաների առողջությունը, շների զբոսանքից, և հոգևոր կյանքով զբաղվելը՝ կենդանիներով զբաղվելուց:
Խնդրում ենք շներին մի բերեք եկեղեցու տարածք, ուրիշ մի տեղ մտածեք այդ կենդանիներին զբոսանքի տանելու համար:
Աստված օրհնի բոլորիդ, որ ընդառաջ պետք է գնաք մեր խնդրանքին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին
Ամենադիտված