Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի 

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահության անդամներ Նորայր Խաչատրյանը («Իմէքս գրուպ» ՍՊԸ), Արմեն Մկոյանը («Էլիտ գրուպ» ՓԲԸ), Վահագն Մկրտչյանը ( «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ), Արմեն Տեր-Տաճատյանը («Տեր-Տաճատյան իրավաբանական և բիզնես խորհրդատվական» ՓԲԸ):

«Հստակ է, որ համավարակի հետևանքով տնտեսությունը դժվար օրեր է ապրելու։ Խնդիրները բազմաթիվ են։ Կա սպասվելիք դժվարությունների, խնդիրների ընդհանուր ֆոն՝ հատկապես տնտեսության, աշխատանքի շուկայի ոլորտներում,-ասել է նախագահը։ - Անհանգիստ եմ բոլորի համար՝ տնից աշխատողից, չգրանցված աշխատողից մինչև արտագնա աշխատողի համար։ Պետք է փորձենք օգնել և՛ անհատ ձեռներեցին, և՛ մեծ ընկերություններին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն։ Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են»։

Բացի համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարումից, նախագահը կարևորել է նաև պարենային անվտանգության խնդիրները. «Այդ ոլորտում մենք շատ զգայուն իրավիճակում ենք։ Աշխարհի բոլոր երկրներն այսօր ունեն մթերքի անվտանգության խնդիր։ Կան շատ մեծ պետություններ, որոնք սկզբունքորեն կարող են ինքնաբավ լինել, բայց միջին պետություններն այսօր արդեն դժվարություններ ունեն, որովհետև լոգիստիկ, առևտրական, աշխատանքի բաշխման խնդիրներ ունեն»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ համավարակից հետո փոփոխված աշխարհում վերաբաշխվելու են դերերը և շուկաները. «Մենք պետք է ուղղակի իրականության աչքերին նայենք և կարողանանք լուծումներ գտնել՝ և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում»: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել արդյունաբերության զարգացման լոկոմոտիվներ, և որը վերաբերում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը։ Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան ավելի քան 15 ընկերությունների հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է սննդի անվտանգության «միջանցքի» ստեղծմանը: «Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք,-ասել է նախագահը։ -Նպատակը հետևյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև՝ դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»:

Գործարարները նախագահին են ներկայացրել իրենց ոլորտներում առկա տարբեր խնդիրներն՝ օրենսդրականից մինչև բարեփոխումներ, ինչպես նաև իրենց մոտեցումներն ու հիմնահարցերի լուծման պատկերացումները:

Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի զարգացման տեսլական ունենալու, ներդրողների պահանջներին արագ արձագանքելու խումբ ստեղծելու կարևորությանը՝ նշելով, որ այդ մասին ասվում էր նաև Հանրապետության նախագահի առաջարկով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում:

Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ կարևոր է ունենալ զարգացման հստակ տեսլական, դրանից բխող ռազմավարություն և ծրագիր: «Նշեցիք UNCTAD-ի հետ մեր աշխատանքի մասին: Առաջիկայում կլինի նաև կորանավիրուսային հավելում այդ փաստաթղթին, որը պատրաստվել է նախագահի աշխատակազմի հետ համատեղ,-ասել է նախագահը: -Արագ արձագանքման խմբի ստեղծումն, այո, այս պահին անհրաժեշտություն է: Քանի որ փոփոխվող աշխարհում դու ստիպված ես նորից քեզ ներկայացնել, ասել՝ ով ես, ինչ ունես: Շատ էական է, որ եթե մի բան նախաձեռնում ես, այդ գործընթացի ապագան տեսնես, պատկերացնես՝ ինչ է լինելու սրանից 10, 20 տարի հետո: Կարևոր է, որ ամեն մի հաջորդ ծրագիր լինի հեռանկարային»:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախատեսում է նախագահական ինստիտուտի հովանու ներքո համաժողովներ կազմակերպել, որոնց նպատակը լինելու է կապերի ստեղծումը, հայաստանյան գործարարներին աջակցելը: Մասնավորապես, այս տարի հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Հորասիս-Չինաստան» միջազգային ներդրումային համաժողովը, որին մասնակցելու են մի քանի տասնյակ չինական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչը լավ առիթ է նրանց ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներուժը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահը գործարարներին առաջարկել է ներկայացնել իրենց մտքերը, գաղափարները, բարձրաձայնել խնդիրները՝ ընդգծելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել դրանց լուծմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով
Ամենադիտված