COVID-19 ախտորոշում ունեցող հիվանդը, ում պատմության մեջ սխալմամբ «մահ» բառն էին գրել, մահացել է. ArmDaily
Հասարակություն
Օրեր առաջ համացանցում թեժ քննարկումների կենտրոնում էր հայտնվել ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից հրապարակված տեսանյութը, որտեղ ցույց էր տալիս, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում իր պապիկը հետազոտություններ է անցել, պարզվել է, որ հայտնաբերված հիվանդությունը բուժելի չէ, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ էպիկրիզի մեջ գրել են՝ մահացել է Covid-19-ից, մինչդեռ անձը ողջ է:
ArmDaily.am-ի տեղեկություններով` վերջինս մահացել է արդեն իսկ ախտորոշված հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանն ArmDaily.am-ի զրույցում նշել էր, որ իրականում վրիպակ է տեղի ունեցել: Կորոնավիրուսի թեստավորում են արել, պատասխանը եղել էր դրական, իսկ «մահ» նշելու համար հայտնել էին, որ վրիպակ է տեղի ունեցել՝ «դուրս գրում» նշելու փոխարեն նշվել է «մահ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում