Եկա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար. Ցոլակյանին դուր չեկավ Արայիկ Հարությունյանի ասածը
Հասարակություն
Ես եկա հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, որովհետեւ ուղղությունն էր հրդեհի ինձ հետաքրքրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հրդեհը շատ մեծ էր իրականում, շատ ուժեղ էր։ Ես եկա հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, որովհետեւ ուղղությունն էր հրդեհի ինձ հետաքրքրում. ֆոնդերը պետք էր ապահովել»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ հակադարձել է. «Չէ, բոլորը պետք է հետաքրքրի՝ բոլորիս»։
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհն արդեն մեկուսացվել է։
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում էր կրակի դեմ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը