9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի Բաբլումյանը 42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». Սուրենյանց Մարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն է ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Հավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել Դոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակը Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարում Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին Իտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհը ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց 

ՊԵԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ

Հասարակություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին:

Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին և քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը:

ՊԵԿ նախագահն այցելել է նաև Հյուսիսային մաքսատուն-վարչություն: Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքվել մաքսային ձևակերպումների  կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով :

Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաև Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին: Կոմիտեի ղեկավարը հետևել է մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձևակերպումների սրահում տեղում քննարկել են տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր: Բավրայի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում: Նա հետաքրքրվել է ռենտգեն զննման՝ «Ռապիսկան» սարքի,  բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքների կիրառման արդյունավետությունից:

Իսկ Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետևել իրականացվող աշխատանքներին:

Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Սակայն մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը՝ գործընթացը կիրականացվի փուլային եղանակով:  Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր:

Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձևակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները:

Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով  իրականացնելու, սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նա վստահեցրել է, որ գործընթացն իր ամենօրյա հսկողության ներքո է, հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծմանը:

Նշենք, որ կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
Ամենադիտված