Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա Զոհրաբյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից 

Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով. Լևոն Յոլյան

Հասարակություն

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ 

«Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշ­վե­քննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահ­ման­ված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրա­պա­րա­կայնութ­յան, ինչ­պես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունի­սի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեց­րել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրա­կանությանը չհամապատասխանող գնահատականներ և ար­տա­հայ­տութ­յուն­ներ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտա­գոր­ծելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ ան­ձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խա­գա­հի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատ­գամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդ­վա­ծով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։

2. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահ­մա­­­նադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կան­խա­վար­կա­ծի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխա­տա­կից Արա­մայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հան­ցագործության մեջ։

3. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվա­­­կանի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­­նե­րի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշ­­տո­նապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահ­ման­­ված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշ­խա­տակից Արա­մա­յիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պա­լատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­­­վոր Արման Բա­բաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։

4. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվա­կանի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­ների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հոր­դո­րելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծա­նոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով http://armsai.am/hy/patasxan-palat

5. Հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հան­րա­պետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հա­ղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հու­նիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մե­ղա­դրան­քը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսում­նասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշ­վե­քննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդ­յունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չու­ղար­կե­լու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխա­վոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժո­ղո­վի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդ­յունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պե­տական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայ­մանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեա­իրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայ­մա­նով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դա­տախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրա­պա­րա­կում­նե­րին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրա­պարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշ­վե­քննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջա­նակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պար­զաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպ­քեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հան­ցա­գործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմ­նա­կանում իրա­վա­պահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշ­վե­քննութ­յան ա­ռար­կա­յի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տե­ղե­կա­տվութ­յանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհ­րա­ժեշտ փաս­տաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրա­կա­նաց­նե­­լուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հա­րուցել քրա­կան գործեր։

6. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պա­լատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մար­մին­ները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսում­նա­սի­րութ­յան արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։

7. ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տի­րա­պե­տում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պե­տական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիա­զորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունե­նալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյու­թերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատ­գամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատ­վա­մի­ջո­ցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսում­նա­սի­րութ­յուն­նե­րին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազ­գային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է մի­լիար­դա­վոր դրամների հասնող խախտումների մասին։

8. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող ան­հիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։

9. ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խագահի պար­զաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հե­տա­պնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտա­հայ­տութ­յուններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։

10. Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շա­­րու­նակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծա­ռա­յութ­յան, այն­պես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայ­ման­­նե­րը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշ­վեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կաս­կա­ծանքները փարատելու ուղղությամբ։

11. Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի դերն ու նշա­նա­կութ­յունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծա­ռայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատ­գամավոր Արման Բա­բա­ջան­յա­նի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վար­քա­գծին, հատկապես, նկատի ու­նե­նա­լով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բա­ցահայտված խախտումների և դրան­ցով պայմանավորված հնարավոր փոխ­կապակց­վածության հանգամանքը։

12. Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դի­մում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ար­ման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձ­նաժողով ստեղծելու գործընթաց»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՀայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի, Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան-Անկարա նոր համագործակցություն․ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտի հուշագիրըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն
Ամենադիտված