9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի Բաբլումյանը 42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». Սուրենյանց Մարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն է ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Հավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել Դոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակը Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարում Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին Իտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհը ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց 

Կապանի ԲԿ-ն պարզաբանում է COVID-19-ով վարակված երևանցու հետ կապված միջադեպի հանգամանքները

Հասարակություն

Կապանի բժշկական կենտրոնը հերքում է տարածված լուրերը, թե Կապանի ԲԿ-ի՝ կորոնավիրուսի բաժանմունքն անմխիթար վիճակում է։ Բուժկենտրոնը նաև մանրամասներ է հրապարակել տեղեկությունը տարածողի վերաբերյալ:

Հայտարարությունը՝ ստորև.

«Երեկ համացանցում տեսանյութ էր տարածել մի անձ, որ իբր Կապանի ԲԿ covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում՝ հին սանհանգույց, մաշված գույք, անտերություն և այլն։

Նշենք, որ վերը նշված անձը ահազանգել էր շտապ բժշկական օգնության ծառայություն։ Կապանի ԲԿ շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմը իրենց մեքենային դիմավորել է Վաչագան թաղամասում և պացիենտը տեղափոխվել է Կապանի ԲԿ։

Պարզվել է, որ հիվանդը ժամանել է մայրաքաղաքից, ունի ջերմություն և հազ։ Որպես առաջին բուժօգնություն՝ կատարվել է ջերմիջեցնող ներարկում, հիվանդին խորհուրդ է տրվել կապ հաստատել իր ընտանեկան բժշկի հետ covid-19 ախտորոշելու թեստավորման ուղեգրելու նպատակով։ Պացիենտը կտրականապես հրաժարվել է կապ հաստատել իր տեղամասային բժշկի հետ և պնդել է, որ ինքն ուզում է հոսպիտալացվել և թեստավորել։

Որպես անհայտ ծագման ջերմություն ունեցող և covid-19 կասկածելի հիվանդ՝ վերջինիս տեղավորել են covid-19 բաժանմունքի առանձնացված սենյակում, որտեղ կատարվել է նմուշառություն։ Հիվանդին բացատրվել է, որ նմուշառումն ուղեգրելու համար պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը, սակայն պացիենտը և վերը նշված անձնավորությունը հրաժարվել են անձը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնելուց՝ պատճառաբանելով, որ բոլոր անձը հաստատող փաստաթղթերը գտնվում են Երևանի տանը, այն դեպքում, երբ, համաձայն պարետի որոշման, արտակարգ դրության պայմաններում առանց անձը հաստատող փաստաթղթի տնից դուրս գալն արգելվում է։

Հավելենք, որ իրենց ներկայացրած անուն, ազգանուն,հայրանունով անձ էլեկտրոնային ոչ մի հարթակում (ՀՀ ընտրողների ռեգիստր, «Արմեդ» համակարգ) չի գրանցված։

Բուժանձնակազմի կողմից հիվանդը ստացել է պատշաճ և հարգալից վերաբերմունք։ Սակայն հիվանդը իրեն հատկացված սենյակից դուրս է եկել, բարձրացել մասնաշենքում գտնվող III և IV հարկերը, որոնք վերանորոգված չեն, և որտեղ գտնվում է տվյալ բաժանմունքի հին և մաշված գույքը։ Նկարահանել է և տեղադրել համացանցում՝ ստեղծելով թյուր կարծիք Կապանի ԲԿ covid-19 բաժանմունքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Տեղեկացնում ենք, որ 2007 թ. օպտիմալացման ծրագրով կոնսերվացված Կապանի ԲԿ հին վիրաբուժական մասնաշենքի 1 և 2 հարկերը համավարակով պայմանավորված շտապ վերանորոգվել են, տեղադրվել են նոր մահճակալներ, բաժանմունքը վերազինվել է նոր սարքավորումներով: Այստեղ բուժվել և շարունակում են բուժում ստանալ բազմաթիվ հիվանդներ Սյունիքի մարզի տարբեր համայնքներից, որոնց մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, Կապանի ԲԿ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցած միջադեպը՝ բուժաշխատողների նկատմամբ ցանկացած վիրավորանք, ոտնձգություն և անհարգալից վերաբերմունք:

Մենք զսպվածության ու հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին։ Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ և լիարժեք։

Նկարներում մեր covid բաժանմունքն է. բուժանձնակազմը այստեղ շարունակում է պայքարը։ Նպատակը մեկն է՝ փրկել կյանքեր»։

Հավելելնք, որ ավելի վաղ ակտիվիստ, բնապահպան Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Կապանի ԲԿ-ում հրաժարվել են սպասարկել կորոնավիրուսի կասկածով, վատ վիճակում գտնվող քաղաքացուն, որն ունեցել է հազ, բարձր ջերմություն ու սուր գլխացավ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
Ամենադիտված