Բելառուսի նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է երկրից․ NEXTA
Համաշխարհային ՄամուլԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը մեկնել է Մինսկից: Այն ուղղություն է վերցրել դեպի Թուրքիա։ Այդ մասին են վկայում PlaneFinder կայքում տեղադրված տվյալները: Ավելի վաղ, NEXTA֊ի Տելեգրամի ալիքը նույնպես հայտնել էր Լուկաշենկոյի ինքնաթիռի՝ Մինսկից թռչելու համար նախնական պատրաստությունների մասին: Ինքնաթիռի ողջ անձնակազմը մոբիլիզացվել էր, օդաչուները գիշերել էին օդանավակայանում: Միևնույն ժամանակ, Մինսկի օդանավակայանի մոտակայքում սակրավորները ստուգել էին բոլոր հարակից անցուղիները: Հստակեցվում է, որ դա սովորաբար արվում է՝ նախքան Բելառուսի նախագահը ինչ-որ տեղ կթռչի: Ավելի վաղ՝ փետրվարին, Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հանրապետության ղեկավարը երբևէ չի ունեցել մասնավոր ինքնաթիռներ, և պետական ինքնաթիռները, որոնք նա օգտագործում է արտասահմանյան այցերի ժամանակ, դուրս են եկել շահագործումից։