Հայաստանում գազը կթանկանա՞ 1միլիոն դրամից-150 հազար դոլլար. քաղաքացիները զեղծարարությունների պատճառով գումար են կորցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. վնասը լրիվ վերականգնել է Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (տեսանյութ) ՌԴ-ն սանկցիաների 2-րդ խոշոր փաթեթն է պատրաստում․ ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում Հայտարարվել է, որ 70% ընտրակաշառքով է ընտրել, ուրեմն պետությունը չի ապահովել հավասար պայմաններ Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինելու ԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. Վարդևանյան Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին 

«Ես Քոչի, Սերժի վախտով էլ եմ կառուցել, Նիկոլի վախտով էլ եմ կառուցելու». Աղբյուր Սերոբում շենքի կառուցապատողը՝ բնակիչներին

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ շենքի հարակից մասում, որտեղ նախկինում մանկապարտեզ էր գործում, հիմա նոր բազամահարկանի շենքի շինություն է իրականացվում, ինչին էլ բնակիչները դեմ են:  Բողոքի ակցիա իրականացնողներն իրենց հետ ունեն պաստառներ, որոնցում գրված են՝ «Մենք ենք տերը մեր թաղի», «Մի´ զավթեք մեր տարածքը», «Չի´ կառուցվելու»:

Նշենք, որ էլիտար շենքի կառուցապատողը Էդուարդ Սուքիասյանն է, որն ունի շինթույլտվություն: Շինության ավարտը պետք է լինի 2022 թվականը:

 Նորակառույց շինության դիմացի շենքի բնակիչները պնդում են, որ շինությունը կառուցելիս որոշ ծառեր պետք է հատվեն, ինչն էլ բնակիչների համար անթույլատրելի է:

Բնակիչների այդ պնդումը հաստատել է կառուցապատող Էդուարդ Սուքիասյանը և հավելել, որ այդ ծառերի փոխարեն պետք է եղևնիներ տնկվեն:

«Խնդիրը կայանում է նրանում, որ մեր շենքի դիմացը կառուցվում է բարձրահարկ շենք, իսկ մենք դրան դեմ ենք, որովհետև եթե այդ շենքն իրականություն դառնա մենք կզրկվենք մի շարք առավելություններից, օրինակ՝ կսահամանափակվի արևային լույսի մուտքը մեր բնակարաններ, և զարգացած երկրներում դա շինթույլտվության հիմնական պայմաններից մեկն է: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք կզրկվենք մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունից, որը մեր սահմանադրությունում արձանագրված է, և կխախտվի ոչ միայն մեր շենքի բնակիչների իրավունքը, այլև նորակառույց շենքի ցածր հարկերում բնակվողներինը, որովհետև տարածությունը շատ քիչ է: Հաջորդ կարևոր հանգամանքը տեսադաշտի փակ լինելն է, էլ չեմ խոսում աղմուկի, փոշու մասին: Մեր ակնկալիքն է, որ Կառավարությունը, իր լծակները օգտագործելով, կասեցնի շինարարությունը: Թեև կառուցապատողը նշել ա, որ կա շինթույլտվություն, բայց քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ կա ապամոնտաժելու թույլտվություն, իսկ դրանք տարբեր բաներ են»,- նշեց շենքի բնակիչը:

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Էստեղ մի քանի խնդիր կա, առաջինը ուզում եմ հստակեցնել այն, որ մեր շենքի բնակչությունը ոչ թե դեմ է նոր էլիտար բազմահարկ շենքերի կառուցմանը, որը իրենից ենթադրում է նոր աշխատատեղեր, այլ դա հակասում է մի շարք հայեցակարգերի, օրինակ` բակ չունենք, էդ շենքի կառուցման արդյունքում էլ երեխաները խաղալու տեղ չեն ունենա: Երևանից դուրս կան բազմաթիվ տարածքներ, որոնք բնակեցված չեն, ու կարելի է բազմաբնակարան շենքերի կառուցումը տեղափոխել տենց տեղեր: Հետո մենք ունենք մանկապարտեզների խնդիր, հիմնականում դրանք վճարովի են, ունեն բարձր գներ, ու մեր շենքի մի շարք բնակիչներ չեն կարողանում իրանց երեխեքին մանկապարտեզ տանել»,- ասաց բնակիչը:

Բնակիչներից մեկը ցիտեց կառուցապոտողի խոսքը, որը ասել էր իրենց` «Ես Քոչի վախտով էլ եմ կառուցել, Սերժի վախտովել եմ կառուցել, Նիկոլի վախտով էլ եմ կառուցելու»:

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի բնակիչները իրենց ներկայացած  Արաբկիր վարչական շրջանի  քաղաքաշինության բաժնի պատասխանատուին ցույց տվեցին փաստաթուղթ, որում նշված էր, որ շինությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ կառուցապատողը կբանակցի բնակիչների հետ, սակայն, նրանց միջև որևէ բանակցություն չի եղել:

Բնակիչների այն հարցին, թե ինչու է եկել Արաբկիր վարչական շրջանի  քաղաքաշինության բաժնի պատասխանատուն, ասաց. «Քանի որ վարչական շրջանի ղեկավարը գիտեր, որ հավաքվելու եք և հարցեր եք ունենալու, հարկ համարեցի, որ ես գամ»:

Շինթույլտվության բաժնի պատասխանատուն ընդունեց, որ  թույլ են տվել որոշ սխալներ, օրինակ՝ շենքի բարձրության հետ կապված, մեքենաների կայանատեղիի հետ կապված, և բնակիչների նկատած նմանատիպ խնդիրների գրավոր ներկայացման դեպքում, այդ հարցերը ևս մեկ անգամ կքննարկվեն:

Իսկ վերջում բնակիչներից մեկը հարցրեց` արդյոք սեփականատերը ունի իրավունք իր տարածքում գտնվող կենսունակ ծառը կտրելու, քաղաքաշինության բաժնի պատասխանատուն պատասխանեց. «Այո, ունի իրավունք»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում գազը կթանկանա՞FT. Ավիաընկերությունները կոչ են անում ֆոն դեր Լեյենին թեթևացնել ԵՄ սահմանային ստուգումները1միլիոն դրամից-150 հազար դոլլար. քաղաքացիները զեղծարարությունների պատճառով գումար են կորցրել«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. վնասը լրիվ վերականգնել է Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (տեսանյութ) Վենս. Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ինՌԴ-ն սանկցիաների 2-րդ խոշոր փաթեթն է պատրաստում․ ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանումՄիացյալ Նահանգները ավելի քան 900 զինվորական է ուղարկել Վենեսուելա Հայտարարվել է, որ 70% ընտրակաշառքով է ընտրել, ուրեմն պետությունը չի ապահովել հավասար պայմաններՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինելուԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. ՎարդևանյանAP. Վենսը առաջատար դեր է ստանձնել Իրանի հետ երկխոսության մեջԴեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Հասմիկ ԱվագյանըՀուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնիցԹրամփը 2025 թվականին կրիպտոարժույթների հետ կապված գործարքներից վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ ՎարդևանյանԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնումBloomberg. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները Իրանի վերաբերյալ Այսօր նիստը կավարտվի, կսպասենք վճռի հրապարակմանը․ Արամ ՎարդևանյանWhatsApp-ը թույլ կտա շփվել առանց հեռախոսահամարի փոխանցման Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համարNYMEX․ Ոսկու գինն աճել է Վենս. Հորմուզի նեղուցը կդառնա անվճար Լարսը բաց է Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ Նիկոլ Փաշինյան Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԷլեկտրամոբիլներ, հրաձգարան և 112 կենտրոն․ ինչ է ցուցադրվել Վրաստանի ՆԳ նախարարին ԵրևանումԻշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ ԱբրահամյանԱրցախի բալիկները հրամայում են Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարԻ՞նչ եղանակ սպասել հուլիսին Brent-ի գինը բարձրացել է մինչև 73,23 դոլար մեկ բարելի դիմաց Դատախազության նկատմամբ հանրային վստահությունը շարունակում է աճել․ Աննա Վարդապետյանի ուղերձըՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով (տեսանյութ) Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ» Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է
Ամենադիտված