«Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տեղափոխությունները շարունակվում են
Հայկական Մամուլ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի միջև կադրային տեղափոխումները շարունակվում են:
Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ Հովհաննես Ավագյանը նոր պաշտոն է ստացել Արցախի պաշտպանության բանակում և տեղափոխվել այնտեղ աշխատանքի:
Նկատենք, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ տեղափոխությունները սկսվել են վերջերս` հունիս ամսից, երբ աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Դրանից հետո փոփոխություններն ակտիվացան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք այսքանով չեն ավարտվելու, և առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից կամ ՀՀ ՊՆ-ից այլ տեղափոխություններ ևս կլինեն»,-գրում է թերթը: