«Բարսելոնայի» նախագահը նշել է այն պայմանը, որի դեպքում պատրաստ է հրաժարական տալ
Սպորտ
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կհեռանա, եթե արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հրապարակավ հայտարարի, որ իսպանական ակումբի խնդիրների պատճառը ինքը՝ Բարտոմեուն է, հաղորդում է TV3-ն:
Երեքշաբթի օրը հաղորդվեց, որ Մեսսին «Բարսելոնային» հայտնել է, որ ցանկանում է դադարեցնել գործող պայմանագիրը: Դրանից հետո մի քանի լրատվամիջոցներ հայտնեցին, որ Բարտոմեուն որոշել է լքել իր պաշտոնը, բայց ավելի ուշ Sport.es-ին տված հարցազրույցում հերքեց ակումբից հեռանալու մասին լուրերը: Ըստ TV3-ի՝ Բարտոմեուն պատրաստ է հեռանալ «Բարսելոնայից», եթե Մեսսին ակումբի խնդիրը համարի նրա նախագահին և ինքը որոշի մնալ թիմում:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը