«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները 

Կոռուպցիոն սկանդալ. Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հարյուրավոր միլիոնների չարաշահումներ են հայտնաբերվել

Քաղաքական

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Նկատենք՝ խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներոք գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են նաեւ պաշտոնական մարմինները։

Կառավարական առանձնատները գտնվում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, որին վերապահված է կառավարական առանձնատների սպասարկումը, այդ թվում՝ վերանորոգումների կազմակերպումը։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Նկատենք, որ առանձնատունը նախկինում արդեն իսկ վերանորոգված եղել է, քանի որ սպասարկել էր ՀՀ երրորդ նախագահին, բայց Փաշինյանի ընտանիքը նոր վերանորոգում էր ուզել, որի արդյունքում «գաղտնի» խորագրով կառավարությունը գումար էր հատկացրել վարչապետի աշխատակազմին։

Կատարված վերանորոգումը, որի շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա, խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։

«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ մասնավորապես առանձնատների վերանորոգման աշխատանքներում, որոնց արդյունքում այսօր օրակարգում է քրեական գործի հարուցման հարցը։ Օգոստոսի 25-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՊՎԾ եւ իրավապահ մարմիններ, որոնց արդյունքում մեր տեղեկությունները հաստատվել են նաեւ պաշտոնապես։

Մասնավորապես՝ ՊՎԾ-ին խնդրել էինք տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է ՊՈԱԿ-ի գործունեությունը, եթե այո, ապա որ տարիների աշխատանքն է դարձել ուսումնասիրության առարկա, խախտումներ հայտնաբերվել են,թե ոչ, որքան է կազմել պետությանը առերեւույթ պատճառված վնասը։

Առանձին հարցով ՊՎԾ-ից խնդրել էինք հայտնել կոնկրետ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում չարաշահումներ հայտնաբերվել են, թե ոչ եւ ինչ ընթացք է տրվել դրանց։

Գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն հաստատել է չարաշահումների փաստը՝ նշելով, որ խախտումներն արձանագրվել են 2019 թվականի աշխատանքներում։

«Ի պատասխան Ձեր՝ 25.08.2020թ. N 65Ա հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- հայտնել են ՊՎԾ-ից։

Ֆինանսական չարաշահումների ծավալի մասին մեր հարցին ՊՎԾ-ից ձեռնպահ են մնացել պատասխանել, իսկ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։

Այսպիսով՝ թիվ մեկ առանձնատան միլիոնավոր դոլարների վերանորոգումը, որն իրականացվել է Էդուարդ Աղաջանյանի անմիջական վերահսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, ուղեկցվել է կոռուպցիոն դրսեւորումներով։ Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահն է։ Ըստ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։ Մինչ այդ՝ 2018 թվականին, ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որը, ըստ ՊՈԱԿ-ի աշխատակիցների, շարունակում է իր ակտիվ դերակատարումը։ Նկատենք, որ այս պատգամավորը ոչ միայն ոչ պաշտոնապես, այլ անգամ պաշտոնապես է պատգամավորի իր կարգավիճակը զուգակցում մի քանի այլ աշխատանքով։ Համատեղության կարգով պատգամավորը նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականն է։

Շարունակելի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ ԱսիինՍահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԵՄ-ում ռուսների համար վիզաների արգելքի հնարավորության մասին գնահատական է հնչելԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՔրիստոֆորու․ Արևմուտքը փորձում է հրադադար հասնել ուժերի սպառման պատճառովԶելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթը
Ամենադիտված