«Հրապարակ». Քոչարյանի գործով դատախազը նոր պաշտոն ունի
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Կոտայքի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը նշանակվել է Երեւանի դատախազ, մեկ այլ հրամանով դատախազության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, ում, ասում են, Արթուր Դավթյանը բարձր է գնահատում, նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ:
Պետրոսյանը հայտնի է նրանով, որ ինչպես նախկին իշխանության ժամանակ, այնպես էլ այժմ աղմկահարույց քաղաքական քրեական գործերում է ներգրավված՝ այժմ դատարանում պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների մեղադրանքը։ Կշարունակի՞ այդ մեղադրանքը պաշտպանել՝ հարցրինք Գոռ Աբրահամյանին։ «Պետրոս Պետրոսյանը նույն ձեւով շարունակելու է իր գործառույթներն իրականացնել՝ կգա Երեւան»։