«Հրապարակ». Քաղաքական թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշունը կարող է իրականություն դառնալ։ Մի կողմից ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակն է սկսել ակտիվ հանդիպումներ ու ծրագրեր մշակել: Մեկնարկը տվել է ԲՀԿ-ն՝ մարզային այցերով։ Մյուս կողմից՝ ընդդիմության այլ հատվածներն են կոնսոլիդացիայի նշաններ ուրվագծում։
ՀՀԿ-ն, օրինակ, նույնպես մարզեր է այցելում, կարգի բերում տարածքային գրասենյակները, ազգայնական ՀԿ-ներն են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անում, մյուս կողմից՝ հայտ են ներկայացնում նաեւ իշխանության երբեմնի դաշնակիցները։
Երեւանի քաղաքապետարանի կայքից էլ տեղեկացանք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել՝ սեպտեմբերի վերջին երթեր անելու։ «Ծռերը» նաեւ փողոցային պայքարի կոչ են անում, նրանք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։ Ֆեյսբուքում Ռեֆորմիստների կուսակցությունն է հայտարարություն տարածել՝ սեպտեմբերի 4-ին հանրահավաք անելու մասին»: