ԱԺ-ում անկարգություններ կազմակերպող ակցիայի մասնակիցներից մեկն ինքնասպանություն է գործել
ԻրավունքԱյսօր առավոտվանից տեղեկություններ են պտտվում, որ նոյեմբերի 10-ին ԱԺ-ում անկարգություններ կազմակերպող ակցիայի մասնակիցների մեկը՝ Ռաֆ Հայրապետյանը, ում ծխախոտով լուսանկարը տարածվել էր համացանցում ինքնասպան է եղել կամ սպանել են:
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ դին պատկանում է ոչ թե Հայրապետյանին, այյլ Գառնիկ Պետրոսյանին, ով նույնպես մասնակցել է ակցիաներին և նույն Հայրապետյանի հետ լուսանկարներ ունի ԱԺ-ի նիստերի դահլիճից:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.22.20-ին 1993թ.ծնված Գառնիկ Պետրոսյանը ինքնասպանություն է գործել «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: