Թաղման բյուրոյի աշխատակիցները ֆոտոսեսիա են կազմակերպել Դիեգո Մարադոնայի դիակի հետ
ՍպորտԲուենոս Այրեսում թաղման բյուրոյի աշխատակիցները ֆոտոսեսիա են կազմակերպել ֆուտբոլի արգենտինացի լեգենդ Դիեգո Մարադենայի դիակի հետ:
Ինչպես հայտնում է TN հեռուստաալիքը, աշխատակիցներից մեկը` Դիեգո Մոլին, հեռացվել է աշխատանքից դեպքից հետո:
Նշվում է, որ թաղման բյուրոն արդեն ներողություն է խնդրել նախկին ֆուտբոլիստի ընտանիքից:
Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին` 60 տարեկան հասակում: