«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ 

Ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս. Նարեկը նախընտրեց կյանքին վերջ տալ, քան գերի լինել թշնամուն

Հասարակություն

«Չկա մեկը,  լիներ մեծ, թե փոքր, որ Նարեկի հետ երկու բառ փոխանակելուց հետո չհամակրեր իմ տղային: Մենք Երևանում էինք ապրում, բայց հետո տեղափոխվեցինք գյուղ: Շատ կարճ ժամանակում Նարեկս սիրվեց մեր համագյուղացիների կողմից, և բոլորը արցունքն աչքերին մեզ հետ ճանապարհեցին իմ հերոս տղուն՝ դեպի անմահություն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թշնամու դեմ ծավալված մարտերում զոհված Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը:

Հերոսը ծառայության սկզբում 6 ամիս անցկացրել է Գյումրիում, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ՝ այն շարունակելու: Սեպտեմբերի 27-ից սկսած Նարեկը թշնամու դեմ մարտնչել է ամենաթեժ կետերում, բայց մինչև վերջին շունչն էլ իրեն այնպես է պահել, որ տանեցիները անգամ չեն էլ մտածել, որ իրենց զավակը օրեր շարունակ կյանքի ու մահու պայքար է մղել. «Պատերազմական օրերին մեզ ամեն օր զանգահարում էր, միայն երկու օր է եղել, որ չի զանգահարել, բայց նորից հայտնվել է և շարունակել մեզ հետ այնպես խոսել, իբրև բան չի պատահել: Նարեկը դիտավորյալ մեզ օրվա այն ժամերին էր զանգահարում, երբ համեմատաբար հանգիստ էր լինում, և կրակոցի ձայներն էլ չէին լսվում»,- նշեց հերոսի հայրը:

Որքան էլ, որ Նարեկը ընտանիքից փորձում էր թաքցնել իր թեժ կետերում գտնվելու փաստը, այնուամենայնիվ, հայրը հոգու խորքում գիտեր, որ դժվար թե հակատանկիստի անհրաժեշտություն չլիներ դիրքերում. «Երբ տղաս զգաց, որ արդեն գլխի եմ ընկել, որ ինքն էլ է պատերազմի մասնակից, սկսեց ինձ ոգևորել, դեռ ինքն էր ինձ դուխ տալիս: Ես էլ իրեն խնդրեցի՝ Նա՛ր, ինչ ուզում ես արա, բայց ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս, թեկուզ զանգի, ասա բարև ու անջատի, կամ հրամանատարներից մեկին խնդրի, թո՛ղ քո փոխարեն խոսեն ու ասեն, որ լավ ես, միայն թե՝ լուր ունենամ քեզանից»,- հուզմունքով պատմում է Նարեկի հայրը:

Նարեկը՝ ոտքից վիրավոր շրջափակման մեջ գտվելիս է լինում, և այդ ընթացքում զանգահարում է երկու մարդու՝ հրաժեշտ տալու. «Զանգահարում է իր ընկերներից մեկին և եղբորս տղային: Երկուսին էլ ասում է, որ վիրավոր է և շրջափակման մեջ, որ այլևս չսպասեն նրա վերադարձին: Երբ իմացա այս խոսակցության մասին, միանգամից հարցրի եղբորս տղային՝ Նարեկը հո չէր լացում, ասաց հոպար, ինչ ես խոսո՞ւմ, Նարեկը լացի՞, դեռ մի բան էլ ինքն էր մեզ հույս տալիս, որ շատ լավ կլինի ամեն ինչ, և ոչինչ, որ արդեն առանց իրեն»,- խորը ցավով նշեց Արման Բադալյանը:

Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ մտադրություն ուներ որպես կամավոր մեկնել և որդու հետ պաշտպանել սահմանները, բայց տղան թույլ չէր տվել, ասելով՝ պա՛պ, դու որ գաս, ես ստեղ կռվե՞մ, թե՞ քեզ պաշտպանեմ. «Այնուամենայնիվ, որպես կամավոր, ես էլ գնացի պարտքս հայրենիքիս առաջ կատարելու: Ինձ զանգահարեցին ու ասացին, որ տղաս վիրավոր է, այդ կերպ ինձ դիրքերից իջեցրին, Երևան բերեցին, նոր ասացին, թե իրականում ինչ է պատահել»,- ասաց Նարեկի հայրը:

Վերջին շրջանում մենք հողին շատ ու շատ հերոսներ տվեցինք, որոնք մեկը մյուսից լավագույն հատկանիշներով տարբերվում էին իրարից, այլ էր նաև Նարեկ անունով հերոսը, նա արեց այնպիսի բան, որը անելու համարձակություն, երևի թե, ոչ բոլորը կունենային. «Նարեկս խոցել էր 3 տանկ: Երբ գնացի որդուս դիակը ճանաչելու, տեսա, որ բացի ոտքի բեկորային վնասվածքից, ուղիղ պարանոցի ներքևում կար հրազենային վնասվածք: Տղաս նախընտրեց ինքնասպան լինել, քան գերի լինել թուրքին: Ես հպարտ եմ իմ հերոս տղայով, նրա մասին բոլորը պիտի իմանան»,- սրտի խորը կսկիծով նշեց  Նարեկի հայրը:

Զրուցեցինք նաև Նարեկի հորեղբոր աղջկա՝ Գայանե Բադալյանի հետ, որի համար Նարեկը միշտ կենդանի է: Գայանեին մեծ հույս է տալիս իր երեխայի ծնունդը. «Երբ իմացա՝ երեխայի եմ սպասում, ասացի՝ եթե տղա ունենամ, Նա՛ր, քո անունն եմ դնելու, ասացի, իսկ եթե աղջիկ՝ դու մտածի, մի գեղեցիկ անուն ասա: Նարեկը այդպես էլ չհասցրեց աղջկա անուն ասել, հետո իմացա, որ նրա ամենասիրելի անունը Նարեն է: Անհամբերությամբ սպասում եմ երեխայիս սեռը իմանալուն »,- եզրափակեց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով
Ամենադիտված