«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ 

Մի սիրո պատմություն. զինվորը պատերազմից հետո գտել է իրեն նամակ ուղարկած աղջկան

Հասարակություն

«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»,- Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը կգտնի իրեն։

Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորներից մեկին՝ քաջալերելու նպատակով։ Ճիշտ է, Անիի բարեմաղթանքը անկեղծ էր, բայցև նա այնքան էլ լուրջ չէր վերավերվում այդ ամենին. «Սկզբում չեմ ցանկացել գրել, հետո ասացի՝ գրեմ, միևնույնն է, ոչ փնտրելու են, ոչ գտնելու, այսքան նամակներ գրողներ կան, հո հենց իմը չփնտրեցի՞ն»,- հենց այս մտքով էլ Անին ուղարկեց իր նամակը առաջնագիծ:

Անին որքան բարի էր գտնվել իր մատի համարը տալով, այնքան էլ դաժան՝ հեռախոսահամարը կիսատ գրելով. «Հեռախոսահամարիս վերջին 3 թիվը այդպես էլ  չգրեցի: Արկղում, որտեղ իմ նամակն է եղել, կային նաև մոտ 20 այլ նամակներ։ Արկղն ուղարկելուց 4֊5 օր հետո առավոտյան ընկերուհիներս զանգահարում են ինձ ու ասում, թե ուսանողական խորհրդի էջով ինձ են փնտրում»,- սիրով վերհիշում է Անին:

Անին, թեև այնքան էլ չէր հավատում ընկերների ասածին, այնուամենայնիվ մուտք գործեց ուսանողական խորհրդի ֆեսյբուքյան էջ. «Արթնացա, մուտք գործեցի էլեկտրոնային հաշիվներս, տեսնեմ, որ մեծ ալիքով տարածվել է իմ գրած նամակը տարբեր օգտատերերի էջերով և որ ամենազարմանալին էր, իսկապես փնտրում էին ինձ: Ինձ համար անսպասելի է եղել այս ամենը, որովհետև շանսը 1/20 է եղել, որ ինձ են փնտրելու»,- պատմում է Անին:

Իր նամակի շնորհիվ Անին դարձավ հայտնի, շատերն անգամ արդեն ամուսնացրել էին զույգին, բայց նա մտահոգ էր, քանի որ զինվորը չկար ու չկար. «Այսպես մոտ 1 ամիս անցավ։ 1 ամիս հետո ինձ նամակ եկավ՝ ես եկել եմ, նամակն էլ՝ բերել, բայց մատանին չեմ բերել, որ գնանք միասին ընտրենք»,-սիրով  վերհիշում է Անին։

Նրան զարմացրեց նաև այն փաստը, որ Գրիշան, որը պատերազմի հենց 3-րդ օրվանից առաջնագծում էր, նույն շրջանից է, որտեղ բնակվում է ինքը. «Ես մտածել եմ կընկնի Մեղրի, կամ Վանաձոր, ինձնից շատ-շատ հեռու, բայց, իրականում, բավականին մոտ է ինձ: Հիմա շփվում ենք իրար հետ»,- նշեց Գրիշային նամակ ուղարկած աղջիկը:

Ինչպես պատմում է Անին, նամակը այդքան էլ հեշտությամբ չի հասել իրական հասցեատիրոջը. «Նամակը սկզբում եղել է ուրիշի ձեռքին, որը կորցրել է, ու Գրիշան է վերցրել այն: Նրա մոտ եղել է մի քանի նամակ, բայց Գրիշան իր որոնողական աշխատանքները տարել է հենց իմ նամակով»,- ժպիտով ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Այս օրերին բոլորը ճանաչեցին համարձակ Անիին, բայց Գրիշան այդպես էլ մնաց չբացահայտված և շատերն են հետաքրքրվում նրանով, շատերն են ցանկանում տեսնել այս հետաքրքիր պատմությամբ ծանոթացած զույգի համատեղ լուսանկարը, բայց նրանք դեռ չեն շտապում. «Գրիշան չի ցանկանում որևէ տեղ երևալ, նա չի սիրում լուսանկարվել: 2 շաբաթ է, ինչ Գրիշան վերադարձել է առաջնագծից, մենք դեռ չենք հանդիպել: Պատրաստվում ենք մոտ օրերս մեր՝ այդքան սպասված հանդիպմանը»,- ասաց նա:

Վերջինիս կյանքը նամակ գրելուց հետո շատ է փոխվել. «Այս պատմությունով բոլորը սկսեցին ճանաչել ինձ, բայց որ ինձ համար առավել կարևոր է, ճանաչեցի Գրիշայի պես լավ անձնավորության: Տպավորություն է՝ ճանաչում ենք իրար տարիներով, կես խոսքից հասկանում ենք իրար»,- իր հերոսով հպարտ լինելով՝ եզրափակեց Անին:

Զվարթ Պետրոսյան

 
 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով
Ամենադիտված