Մահացել է բրիտանացի դերասանուհի Բարբարա Ուինձորը․ Guardian
Ժամանց
83 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի դերասանուհի Բարբարա Ուինձորը, գրում է Guardian-ը: Դերասանուհու ամուսնու խոսքով՝ մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն էր:
«Բարբարան խաղաղությամբ կյանքից հեռացավ, ես վերջին յոթ օրն անցկացրեցի նրա մահճակալի կողքին», - ասել է նրա ամուսինը: Դերասանուհին առավել հայտնի է իր դերակատարմամբ «Իստ-էնդի բնակիչները» հեռուստասերիալում, «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը, որ նայում էր հայելու մեջից» ֆիլմերում: 1960-ականներին Ուինձորը սիրային կապի մեջ էր հայտնի ֆուտբոլիստ Ջորջ Բեսթի հետ: Նա նաև «գաղտնի ընկերական կապ» է ունեցել երգչուհի Էմի Ուայնհաուսի հետ, ով կյանքից հեռացավ 2011 թվականին։ 2016 թվականին դերասանուհուն շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)