Եթե ԸՕ-ն մնա այնպես, ինչպես կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ․ Մարուքյան
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխանությունից չի ստացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Լրագրողի հարցին` ընդդիմադիրները հարցուպատասխանից հետո իշխանությունից արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր չե՞ն ստացել, Մարուքյանը պատասխանեց` ո'չ:
«Եթե խոսքն ընտրական օրենսգիրքն ընդունելու, հետո ընտրությունների գնալու մասին է, բնականաբար, պետք է քննարկումներ լինեն: Եթե ընտրական օրենսգիրքը մնա այնպես, ինչպես կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ, եթե փոխենք, ապա վեց ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)