«Թուրքիան դառնում է միջազգային դիվանագիտության սիրտը». Էրդողան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ՆԱՏՕ-ն նոր ՀՕՊ է տեղակայում Թուրքիայում․ Գետում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մարմինը «Զրո բովանդակությամբ մարդիկ մտնում են քաղաքականություն՝ օգտագործելով փողը». Արթուր Հովհաննիսյան ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Սա նախընտրական քարոզի քողարկված ձև է որոշ կուսակցությունների վարկաբեկելու համար 457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղել Այս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան Իրանից Որևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմը Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից 

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել

Քաղաքական

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները եւ հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները եւ հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրենց թույլ են տվել ատելության խոսք պարունակող, հայապատկան տարածքներում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ։ Ադրբեջանի ղեկավարը չի խորշել հերթական անգամ Սյունիքը, Գեղարքունիքն ու մայրաքաղաք Երեւանը համարել որպես ադրբեջանապատկան տարածքներ։ Ավելին, իր հերթին Թուրքիայի ղեկավարը, վկայակոչելով Էնվեր փաշային, ըստ էության հերթական անդամ իրեն դիտում է որպես հայության մեծագույն դահիճներից մեկի գործի շարունակող։

Բաքվի կենտրոնական հրապարակում արված հայտարարությունների բնույթը նաեւ վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիան եւ դրա արդյունքում հայկական բնակավայրերի օկուպացիան ոչ միայն չեն զսպել այդ երկրների ախորժակը, այլ նաեւ հայապատկան տարածքների նկատմամբ նոր հավակնությունների են մղել։

Փաստորեն, նախորդ դարասկզբին հայության նկատմամբ մարդկության պատմության խոշորագույն ոճիրներից մեկն իրականացրած պետությունը նույնիսկ այսօր էլ սպառնում է հայության ֆիզիկական գոյությանն ու անկախ պետականությանը, իսկ Հայաստանի հարավի նկատմամբ հավակնություններն օրըստօրե դառնում են առավել առարկայական։ Ակնհայտ է նաեւ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան նոր թափով է շարունակում հարեւան բացառապես բոլոր տարածաշրջանները եւ հատկապես Հարավային Կովկասն ապակայունացնելու իր գործելաոճը՝ բացեիբաց հայտարարելով Հայաստանի հարավով Ադրբեջանին, ապա նաեւ Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներին միանալու իր վաղեմի նպատակի մասին։

Այս հաստատումներից հետեւում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր տարածաշրջանում անվտանգային համակարգի թիվ մեկ սպառնալիքն է, ինչը ակներեւ դրսեւորվեց վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական համատեղ ռազմարշավով եւ Թուրքիայի կողմից ջիհադական վարձկաններին տարածաշրջան փոխադրելով։

Հաշվի առնելով տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական գործոնի շարունակաբար ակտիվացումը, ջիհադական ծայրահեղականների տեղակայման միջոցով Հարավային Կովկասի առանձին հատվածների ժողովրդագրական եւ կրոնական նկարագրի փոփոխության փորձերը, որոնք հղի են տեւական ժամանակահատվածով տարածաշրջանում բացառել կայուն խաղաղությունը, ՀՅ Դաշնակցության Բյուրոն դիմում է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին եւ գործընկեր միջազգային կազմակերպություններին՝ ամենայն ուշադրությամբ հետեւելու եւ կանխելու թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը։ Ցանկանում ենք հիշյալ զարգացումների վրա հրավիրել նաեւ ՌԴ ղեկավարության ուշադրությունը։ Ռուսաստանի Դաշնությունն, իբրեւ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմ, առավել ընդգրկուն պատասխանատվություն է կրում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅ Դաշնակցությունը, անկախ ամոթալի պարտության պատճառ դարձած ՀՀ իշխանության հանդեպ դիրքորոշումից, իր համաշխարհային կառույցով եւ Հայ դատի միջազգային ցանցով, շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման, մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության աշխատանքները՝ հաճախ դիմակայելով ադրբեջանական եւ թուրքական համատեղ լոբբիստական ցանցի մարտահրավերներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Թուրքիան դառնում է միջազգային դիվանագիտության սիրտը». ԷրդողանԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՆԱՏՕ-ն նոր ՀՕՊ է տեղակայում Թուրքիայում․ Գետում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մարմինը«Զրո բովանդակությամբ մարդիկ մտնում են քաղաքականություն՝ օգտագործելով փողը». Արթուր ՀովհաննիսյանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍա նախընտրական քարոզի քողարկված ձև է որոշ կուսակցությունների վարկաբեկելու համար457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղելԱյս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան ԻրանիցՈրևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմըԻնչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքիցԻրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNNԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանըԻ՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքումԳործը իշխանության վախերի մասն է. Դավիթ ՂազինյանՂազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. ՎարդևանյանՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինԸնդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանինՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՊետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհումԸնդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն ՍիմոնյանՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը հաշվի կառնվի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքումՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերըԵվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկըՓոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱյսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն ՍիմոնյանՖրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել էՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ ՍուրենյանցԳազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա կներկայացնի կառավարության կատարողականը«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում«Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ
Ամենադիտված