«Հրապարակ». Նախընտրական քայլեր՝ բանակում. Շատերը դիմել են, որ օգտվեն նպաստավոր պահից «Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից «Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին Ռոնալդուն դատարանում հաղթել է «Յուվենտուսին» Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 20-24-ին ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը սահմանադրական պարտավորություն է. Գալյան Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. Փեզեշքիան Լույս չի լինի Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը. Վահե Հովհաննիսյան 27–37 տարեկան չծառայած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. նախագիծ ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները 

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը» կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ

Քաղաքական

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը» հայտարարություն է տարածել, որով կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որեւէ համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպես նաեւ մեր քաղաքացիներից ու աշխարհասփյուռ աջակիցներից պահանջում է վճռականություն, խիզախություն եւ տեսլական։

Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար,  եթե դասեր քաղենք այս իրադարձություններից,  վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։

Որեւէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ։

Սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր

երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։

Վիթխարի կարեւորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրեւ անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ եւ ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։ Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն եւ զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր  կառավարության ձեւավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչեւ արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Ինչպես բոլոր ժողովրդավարություններում` սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը եւ սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում։

Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին։

Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք  նաեւ  խոնարհվում  ենք  մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու,

ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին կառուցենք ավելի լավ ապագա։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»«Հրապարակ». Պապիկյանի «մարդիկ»՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Անուշ Իսպիրյանը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն էԺողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ»«Հրապարակ». Նախընտրական քայլեր՝ բանակում. Շատերը դիմել են, որ օգտվեն նպաստավոր պահից«Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքիցՀամայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքինՈ՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ»Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ»Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ»101 տարի ապրած կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքըՌոնալդուն դատարանում հաղթել է «Յուվենտուսին»Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ուկրաինայի, այլ ոչ թե Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. Թրամփ Շունը շաբաթներ շարունակ սպասել է իր մահացած տիրոջ տան մոտ՝ հրաժարվելով սննդից ու ջրիցԻ՞նչ եղանակ է սպասվում հունվարի 20-24-ինՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը սահմանադրական պարտավորություն է. Գալյան Հրանտ Դինքի սպանության օրը Ստամբուլում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. ՓեզեշքիանՀայտնի հեռուստահաղորդավարն ընկել է և կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցումԼույս չի լինիՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը. Վահե Հովհաննիսյան27–37 տարեկան չծառայած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. նախագիծ Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ից ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակըԹրամփը հայտարարել է, որ Կիևին հողերի վերադարձի հարցը չի քննարկվումԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է Որտեղ է հանգիստը վայելում Իվետա Մուկուչյանը (լուսանկարներ)Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը«Կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»․ դեսպանատունը զգուշացնում էԻշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան ԱբրահամյանԲուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին Մակրոնը մերժել է Թրամփի առաջարկըՍիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել Երևանի քաղաքապետարանը զգուշացնում էՄահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը Ֆինլանդիայի նախագահը հրավիրվել է՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդինՔաղաքացու կյանքը պիտի հեշտացնենք․ ՓաշինյանՆոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների համարԲայրամովն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական Միությունն արդեն 25%-ով կախված է ԱՄՆ գազի մատակարարումներից․ Եվրահանձնաժողով
Ամենադիտված