Կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, այլ ոչ թե եկեղեցին. Մարիա Կարապետյան (տեսանյութ) Վարչապետը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը. խոսնակ Թող արմատախիլ լինի չարիքը․ մեր հաստատուն սերն ենք հայտնում Վեհափառին. Երուսաղեմի հայոց պատրիարք Մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի ՀՀ-ի հետ ռազմավարական օրակարգի շուրջ հայտարարությունը կապերի հետագա սերտացման հիմքն է․ դեսպան Սպասվում են փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակի տրամադրման կարգում Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սկսվել Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքում Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի․ Աբրահամյան ՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Սպասվում է ձյուն 

Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովվին մուտք գործել եկեղեցի՝ հայհոյելով և հրմշտելով նրան

Խիստ մտահոգված ենք Գեղարքունյաց թեմի Մարտունի համայնքում տեղի ունեցած միջադեպով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմը։

«Խիստ մտահոգված ենք Գեղարքունյաց թեմի Մարտունի համայնքում տեղի ունեցած միջադեպով։

Տարվույս դեկտեմբեր 11-ին Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը, հայհոյելով և հրմշտելով քահանային։ Պատճառը, ինչպես նրանք են պնդել, եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր 5-ի հանրահավաքին, քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը և այլ դժգոհություններ։

Միջադեպից անմիջապես հետո առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանն այցելել է Մարտունի համայնք՝ Սբ. Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից և հայհոյանքներից և առաջնորդվել քրիստոնեական սիրով և գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտի մեջ լուծում տրվի առաջացած խնդրին։ Հայր Սուրբը անընդունելի է համարել տեղի ունեցած միջադեպը՝ եկեղեցու դուռը փակելը և քահանայի հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնելը։

Ի շարունակություն այդ հանդիպման՝ առաջնորդական տեղապահը կիրակի՝ 13.12.2020թ. Սուրբ Պատարագ է մատուցել Մարտունու Սբ. Աստվածածին եկեղեցում և հավարտ Սուրբ Պատարագի կրկին հանդիպել քահանայից դժգոհ անձանց հետ՝ նշելով, որ խնդիրը պետք է լուծել սիրո և խաղաղության մթնոլորտի մեջ՝ համաձայն եկեղեցական կարգուկանոնի։

Ըստ այդմ, եթե որևէ համայնքում եկեղեցականի հանդեպ առկա է դժգոհություն, առավել ևս քաղաքականությամբ զբաղվելու մեղադրանք, ապա համայնքի բնակիչների կողմից գրավոր, փաստարկված, բողոք է ուղղվում թեմակալ առաջնորդին, ով հարցը ներկայացնում է եկեղեցական համապատասխան կարգապահական ատյանին (Հայ եկեղեցու կարգապահական հանձնախումբ)։ Հանձնախմբի կողմից հարցի քննությունից հետո հրապարակվում է որոշումը, որով քահանայի հանդեպ մեղադրանքները հերքվում կամ հաստատվում են։ Մեղադրանքի հաստատումից հետո է միայն քահանան ենթարկվում կարգապահական տույժի։ Մեր եկեղեցին առաջնորդվում է իր կարգուկանոնով և ոչ թե փողոցային դատաստաններով և այլ մոտեցումներով։

Նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական և հետպատերազմական լարված իրավիճակը, ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջադեպը կազմակերպված և ուղղորդված չէ հակաեկեղեցական կամ այլ ուժերի կողմից։

Վերստին հորդորում ենք քահանայից դժգոհող Մարտունի համայնքի բնակիչներին սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մեջ համախմբվելու եկեղեցու շուրջ՝ դրսևորելով հարգանք և քրիստոնեական գիտակցություն՝ չխաթարելու համար համայնքային խաղաղ կյանքը։

Այսօր առավել քան երբևէ մեր ժողովրդին անհրաժեշտ է միաբան լինել, միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքով և սիրով, հանդուրժել այլակարծությունը, որպեսզի Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ, համերաշխ մթնոլորտի մեջ, հնարավոր լինի հաղթահարել ազգային մեր կյանքի այս դժվարին իրավիճակը»,– ասվում է հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, այլ ոչ թե եկեղեցին. Մարիա Կարապետյան (տեսանյութ)Վարչապետը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը. խոսնակ Թող արմատախիլ լինի չարիքը․ մեր հաստատուն սերն ենք հայտնում Վեհափառին. Երուսաղեմի հայոց պատրիարք Մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի ՀՀ-ի հետ ռազմավարական օրակարգի շուրջ հայտարարությունը կապերի հետագա սերտացման հիմքն է․ դեսպանՍպասվում են փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակի տրամադրման կարգումԵրկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սկսվել Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքում Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի․ ԱբրահամյանՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՍպասվում է ձյուն«Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ». ոստիկանության զորքերի ծառայող Արամ Արզումանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունվարի 20-ին«Ժողովուրդ». Ուղիղ եթեում, երեք օր շարունակ ՔՊ-ն ընտրություն կանի. ինչպես կձևավորվի ՔՊ 2026 նախընտրական ցուցակըԱզատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ»Հունվարի 20-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՀեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»«Հրապարակ». Պապիկյանի «մարդիկ»՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Անուշ Իսպիրյանը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն էԺողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ»«Հրապարակ». Նախընտրական քայլեր՝ բանակում. Շատերը դիմել են, որ օգտվեն նպաստավոր պահից«Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքիցՀամայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքինՈ՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ»Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ»Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ»101 տարի ապրած կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքըՌոնալդուն դատարանում հաղթել է «Յուվենտուսին»Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ուկրաինայի, այլ ոչ թե Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. Թրամփ Շունը շաբաթներ շարունակ սպասել է իր մահացած տիրոջ տան մոտ՝ հրաժարվելով սննդից ու ջրիցԻ՞նչ եղանակ է սպասվում հունվարի 20-24-ինՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը սահմանադրական պարտավորություն է. Գալյան Հրանտ Դինքի սպանության օրը Ստամբուլում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. ՓեզեշքիանՀայտնի հեռուստահաղորդավարն ընկել է և կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցումԼույս չի լինիՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը. Վահե Հովհաննիսյան27–37 տարեկան չծառայած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. նախագիծ Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ից ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակըԹրամփը հայտարարել է, որ Կիևին հողերի վերադարձի հարցը չի քննարկվումԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին
Ամենադիտված