Ռաֆայել Նադալը կմասնակցի Australian Open-ին
Սպորտ
«Մեծ սաղավարտի» քսանակի հաղթող իսպանացի Ռաֆայել Նադալը կմասնակցի Australian Open 2021-ին, ասել է թենիսիստ Բենիտո Պերես-Բարբադիլոյի մենեջերը: «Ռաֆան հաստատեց, որ ինքը թռչելու է Մելբուռն ու խաղալու է Australian Open-ում», - ասել է Պերես-Բարբադիլյոն, մեջբերում է The Age-ը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Australian Open-2021-ի մեկնարկը հետաձգվել էր հունվարի 18-ից փետրվարի 8-ը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մելբուռնում կայանալիք մրցաշարին մասնակցելու համար թենիսիստները պետք է անցնեն պարտադիր երկշաբաթյա կարանտին: Ինչպես հայտնի է, Նադալը հաղթել է 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան