ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համար Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Անօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ Ստեփանյան Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման Պողոսյան Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից 

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները

Բլոգոսֆերա

ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը գրում է.

«ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ սեպտեմբեր 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական սանձազերծված պատերազմի ընթացքում երկրում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ օրվա իշխանությունը
ձախողել է ՀՀ և նրա բնակչության հանդեպ սահմանադրությամբ ստանձնած հանձնառությունները։ Արդյունքում ունեցել ենք մարդկային կյանքի անդառնալի կորուստներ, հազարավոր վիրավորներ, այլև թշնամուն են հանձնվել Արցախի և Հայաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող տարածքներ։ Սա ինքնին նոր մարտահրավերներ է ստեղծում հազարամյակներ շարունակ այս տարածաշրջանում ապրած և արարած հայ էթնոսի հետագա գոյության համար։

«Նոր պատերազմ նոր տարածքներ» ինքնավստահ հռետորաբանության վերջնարդյունքը ոչ միայն բազում տարակույսների տեղիք է տվել հասարակության լայն շրջանում, այլև շատ հարցեր ցայսօր թողել անպատասխան: Իրավիճակի հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերը նույնպես չեն հուսադրում, որ իշխող վարչակազմը ի զորու կլինի հաղթահարելու երկրում ստեղծված ճգնաժամը, կամ թե բավարար միջոցների և հնարավորությունների է տիրապետում դրան հասնելու համար:

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. Ը. 32)։ Իրականության հետ պետք է առերեսվել: Իրականությունից խուսափումը կամ խուսանավումը օր-օրի ավելի է խորացնելու իշխանության հանդեպ աճող անվստահությունը:

Այսօր մեր ազգային անվտանգությունը խարխլված է` թե՛ արտաքինը և թե՛ ներքինը…

Մեր հավատն ու աղոթքն է, որ 2018 թվականին սերն ու թավիշը նշանաբան դարձրած այսօրվա ՀՀ իշխանությունները սթափ կգնահատեն երկրում ստեղծված կացությունը, վեր կկանգնեն անձնական փառասիրությունից և շահադիտական հաշվենկատությունից՝ հայրենիքն ու ազգային շահը դիտելով գերակա, հանուն որի պատրաստ պետք է լինենք զոհելու ամեն ինչ և անգամ` ամենաթանկը:

Ուստի մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի, ի շահ հայ ժողովրդի վաղվա` «Իմ քայլ» խմբակցությունը վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ իմաստություն և կամք գտնի իր մեջ՝ անցնցում վայր դնելու լիազորությունները, երկիրը դուրս բերելու խորացող ճգնաժամից։

Ողջախոհությունը հուշում է, որ ազգային անվտանգությունը, ազգի լինելիության խնդիրը չեն կարող քաղաքական փառամոլ նկրտումների հարց դառնալ ո՛չ իշխանության և ո՛չ էլ ընդդիմության համար։

Դիմում եմ իշխող «Իմ քայլը» խմբակցության այն նվիրյալ անդամներին, որոնք ազգին ու ազգայինին ծառայելու վեհ գիտակցությամբ են առաջնորդվել իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում.

Սիրելինե՛ր,

Պահի հրամայականն է` առաջնորդվել բացառապես գաղափարական համոզումներից դրդված` մեկնակետ ու նպատակ ունենալով հայրենիքի շահը:

Ձեր ձայնը բարձրացրեք հանուն ճշմարտության, օգնեք, նպաստեք, որպեսզի ձեր թիմակիցները ճիշտ որոշում կայացնեն, որը թույլ կտա համախումբ ուժերով երկիրը ճգնաժամից դուրս բերել, հաղթահարել համազգային ցավի և կորուստի զգացումը, վերստին հառնել հանուն բոլորիս երազած հայրենիքի:

Իշխանությունը՝ պատասխանատվություն է։ Եղեք պատասխանատու հայրենի պետականության համար ճակատագրական այս պահին:

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան
ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը Ռուսաստանը Իրանին կմատակարարի 21 քաղաքացիական ուղղաթիռԵՄ-ում արգելել են Ռուսաստանից խողովակաշարային գազի ներմուծումը կարճաժամկետ պայմանագրերովՊաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ Կանիբալիզմի մեղադրանքների կենտրոնում հայտնված դերասանը նկարահանվել է հայտնի ամսագրի համարԱՄՆ-ում չեն բացառել, որ Ուկրաինան կարող է մոտ ապագայում հանդես գալ հրադադարի խնդրանքովՊրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ)SpaceX-ի բաժնետոմսերը սկսել են էժանանալ ռեկորդային աճից հետոՖինլանդիայի խորհրդարանը չեղարկել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման սահմանափակումներըՕրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանըԵս էս գլխից ասում եմ` Բաքու կգնամ. Փաշինյան (տեսանյութ)Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էՔրեաօլիգարխիան ոտքի տակ եմ տալու. Փաշինյանը սպառնալիքի տարափ է տեղում ԱԺ-ում (տեսանյութ)Որոնք են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները․ ԶԼՄՋախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Գյումրեցիների առաջ ստանձնում եմ անձնական պատասխանատվություն. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը Շփումները շատ կարևոր են․ Փաշինյանը՝ Հաջիևի-Գրիգորյան հանդիպման մասին Արդյոք ֆոն դեր Լեյենը կդնի իր թեկնածությունը երրորդ ժամկետի համար․ ԶԼՄՀարց չունեմ, պարոն վարչապետ, ուզում եմ ասել շնորհակալություն․ Պողոսյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու. Սրբազան Գերմանիայի դեսպանը ՀՀ ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՄ-ում կորոշեն Ուկրաինայից փախստականների ճակատագիրըԻրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգ կներդրվի. նախագիծ Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 Իրանի հետ գործարքը «շատ հզոր» կլինի․ ԹրամփՀորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալՍտոկհոլմի տրիբունալը որոշել է առանձին քննել ՀՀ կառավարության առարկությունները Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ)Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչումԱՄՆ-ում Ուկրաինայում պատերազմի երկու հնարավոր ելք են մատնանշելՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացը Թրամփը գոհ է Վերսալում ընթրիքի հրավերիցՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերինՌուսական նավթի խոշոր գնորդներից մեկը կրճատել է ներմուծման ծավալներըP. Diddy-ն ազատ կարձակվի նախատեսված ժամկետից շուտԹրամփը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Օբամայի հասցեին՝ հիշատակելով Իրանի հետ գործարքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համարՈւղեղի բորբոքում ունեն․ ԶախարովաԴավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնումԱնօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ ՍտեփանյանԶորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողներըԱռաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման ՊողոսյանԹրամփը Նեթանյահուին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել․ ԶԼՄԴավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունըԱՄՆ-ում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա զոհՀայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից
Ամենադիտված