ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համար Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Անօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ Ստեփանյան Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման Պողոսյան Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից 

Առաջին անգամն է, որ չեմ կարող անմիջականորեն կրծքիս սեղմել զավակիս ու, ջերմորեն համբուրելով, շնորհավորանքի խոսք ասել. Միքայել Հաջյան

Բլոգոսֆերա

Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կրտսեր որդուս՝ Երվանդի ծննդյան օրն է։ 43-ը պիտի լրանար։ Ավաղ, առաջին անգամն է, որ, ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող անմիջականորեն կրծքիս սեղմել զավակիս ու, ջերմորեն համբուրելով, շնորհավորանքի խոսք ասել, հայրական մաղթանքս տալ։ Երվանդս հոկտեմբերի 6-ից հավերժի ճամփան է բռնել՝ միանալով Արցախի պաշտպանության դիրքերում տակավին 2016-ի ապրիլի 4-ին անմահացած նույնպես կամավոորական ավագ եղբոր՝ Նորայրին, երկնային արքայության արժանացած հայոց քաջազուն հերոսների ստվար շարքին… Նորայրս աջ թեւս էր՝ հատվեց, Երվանդս՝ ձախ թեւս, հատվեց նույնպես։ Եվ արդ առանց թեւերի եմ մնացել… Հիմա ինձնից էլ ի՞նչ հայր, եթե չեմ կարող իմ զավակներին գիրկս առնել ու կրծքիս սեղմել… Գոնե տարին մեկ անգամ՝ թեկուզ միայն նրանց ծննդյան օրերին…

Ասում են՝ դու զորեղ մարդ ես, երեւի քար ու կրեն ես կերտված, դիմանում ես ցավին։ Բայց դիմանո՞ւմ եմ արդյոք… Թվում է միայն։ Էհ, արտաքուստ զուսպ եմ, այլոց, նաեւ հարազատներիս, անգամ թոռներիս, մանավանդ հարսներիս ներկայությամբ երբեք չեմ լացում։ Միայն զավակներիս վշտահեծ մայրն է, որ պահի ազդեցության տակ ակամա կերկերուն դարձած ձայնիս ելեւէջից կռահում է, որ լացում է հոգիս, որ հանուն իրեն հազիվ եմ սանձում հույզերիս փոթորկվող ալեբախումը եւ արցունքներս բացառապես ներս են հոսում՝ ծովանալով հոգուս խորքում…

Հոկտեմբերին էր։ Երեւանում։ Գնացել էի վշտակցելու պատերազմի թոհուբոհում բժիշկ որդուն նույնպես կորցրած մի սգավոր ընտանիքի։ Նահատակված հերոսի մայրը, տեսնելով իմ հնարավորինս զուսպ կեցվածքը, հեկեկանքի միջից դիմելով ինձ, հարցրեց. «Ինչպե՞ս եք դիմանում ձեր երկու ծանր ցավերին, ինչպե՞ս ես էլ ձեզ պես դիմանամ ցավին»։ Պատրաստի դեղատոոմս չունեի, ուստի ակամա խորհուրդ տվի. «Ձեր ցավն անանց է, բայց ներքուստ հպարտացեք ձեր հերոս զավակով ու Փառք ասեք նրան, որ իմացյալ մահով անմահացավ՝ կյանքը նվիրաբերելով հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, եւ ցավը կմեղմանա հնարավորինս։ Միայն այդպես է, որ դիմանում եմ զավակներիս կորստյան ցավին…»։

Չգիտեմ, հարգարժան տիկինն ընդունե՞ց խորհուրդս։ Այլեւս չեմ տեսել նրան։ Բայց նրան տված խորհուրդս կենսաբեր սկզբունք է դարձած ինձ համար։ Ես Փառք եմ տալիս իմ նահատակված հերոս որդիներին՝ Նորայրին ու Երվանդին, բոլոր այն տղաներին եւ աղջիկներին, ովքեր անվեհեր ի զեն ելան հանուն Արցախ հայաշխարհի ու խիզախաբար մարտնչեցին մինչեւ վերջին շունչ։

Ես հպարտանում եմ բոլոր նրանցով, ովքեր, բարեբախտաբար, վահանով վերադարձան մարտադաշտերից կամ, ցավոք, տուն բերվեցին վահանի վրա։ Թող արտասովոր չթվա, եթե ասեմ՝ ես նրանց բոլորին էլ համարում եմ իմ հերոս զավակները։ Փառք նրանց։

Շնորհավոր ծնունդդ, Երվանդ, իմ երկրորդ կորուսյալ զավակ։ Ափսոս միայն, որ շտապեցիր տեղ զբաղեցնել Նորայր եղբորդ մոտ, դա իմ տեղն էր՝ իմ երազած վերջին հանգրվանը…»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Իրանին կմատակարարի 21 քաղաքացիական ուղղաթիռԵՄ-ում արգելել են Ռուսաստանից խողովակաշարային գազի ներմուծումը կարճաժամկետ պայմանագրերովՊաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ Կանիբալիզմի մեղադրանքների կենտրոնում հայտնված դերասանը նկարահանվել է հայտնի ամսագրի համարԱՄՆ-ում չեն բացառել, որ Ուկրաինան կարող է մոտ ապագայում հանդես գալ հրադադարի խնդրանքովՊրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ)SpaceX-ի բաժնետոմսերը սկսել են էժանանալ ռեկորդային աճից հետոՖինլանդիայի խորհրդարանը չեղարկել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման սահմանափակումներըՕրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանըԵս էս գլխից ասում եմ` Բաքու կգնամ. Փաշինյան (տեսանյութ)Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էՔրեաօլիգարխիան ոտքի տակ եմ տալու. Փաշինյանը սպառնալիքի տարափ է տեղում ԱԺ-ում (տեսանյութ)Որոնք են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները․ ԶԼՄՋախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Գյումրեցիների առաջ ստանձնում եմ անձնական պատասխանատվություն. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը Շփումները շատ կարևոր են․ Փաշինյանը՝ Հաջիևի-Գրիգորյան հանդիպման մասին Արդյոք ֆոն դեր Լեյենը կդնի իր թեկնածությունը երրորդ ժամկետի համար․ ԶԼՄՀարց չունեմ, պարոն վարչապետ, ուզում եմ ասել շնորհակալություն․ Պողոսյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու. Սրբազան Գերմանիայի դեսպանը ՀՀ ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՄ-ում կորոշեն Ուկրաինայից փախստականների ճակատագիրըԻրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգ կներդրվի. նախագիծ Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 Իրանի հետ գործարքը «շատ հզոր» կլինի․ ԹրամփՀորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալՍտոկհոլմի տրիբունալը որոշել է առանձին քննել ՀՀ կառավարության առարկությունները Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ)Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչումԱՄՆ-ում Ուկրաինայում պատերազմի երկու հնարավոր ելք են մատնանշելՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացը Թրամփը գոհ է Վերսալում ընթրիքի հրավերիցՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերինՌուսական նավթի խոշոր գնորդներից մեկը կրճատել է ներմուծման ծավալներըP. Diddy-ն ազատ կարձակվի նախատեսված ժամկետից շուտԹրամփը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Օբամայի հասցեին՝ հիշատակելով Իրանի հետ գործարքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համարՈւղեղի բորբոքում ունեն․ ԶախարովաԴավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնումԱնօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ ՍտեփանյանԶորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողներըԱռաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման ՊողոսյանԹրամփը Նեթանյահուին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել․ ԶԼՄԴավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունըԱՄՆ-ում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա զոհՀայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներիցՀայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը
Ամենադիտված