Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր Հերոս տղերքի հետ. Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր Հերոս տղերքի հետ:
Չեմ փոշմանել»:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է գերիների փոխանակման գործընթացը։
Ի թիվս այլ ադրբեջանցի ռազմագերիների` Բաքվին են փոխանցվել նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։
Նշենք, որ քիչ առաջ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերիներ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել