Օրենքի պահանջ, թե՞ դիտավորություն․ Սիրուշոն ահազանգում է, քաղաքապետարանը՝ պարզաբանում (տեսանյութ) Թրամփի աղմկահարույց հայտարարությունը․ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը (տեսանյութ) Նեթանյահուն սխալ է հասկացել ԱՄՆ դիրքորոշումը Իրանի հարցում. Վենս Թրամփը Իրանին կոչ է արել պատրաստվել․ ԱՄՆ-ից կոչ՝ գերիների ազատ արձակման պահանջով (տեսանյութ) Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ) Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ) 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո 

Նիկոլ Փաշինյանի համար Արցախը հայրենիք չէ. Վազգեն Մանուկյան

Քաղաքական

Հայաստանն այսօր ինքնիշխան պետություն չէ, նրա հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, մեր սահմաններին պետք է զորք կանգնի, բայց մեր սահմանները որոշում է Ադրբեջանը, մենք որեւէ դիմադրություն չենք ցուցաբերում. սերունդների աշխատանքը ջուրն է նետվել, Նժդեհի պահած եւ պանթուրքիզմի ճանապարհը փակած Սյունիքն այսօր բաց է, այն Ադրբեջանի համար նույնիսկ ավելի կարեւոր է, քան Արցախը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նիկոլ Փաշինյանի իշխանավարումից մեկ ամիս անց ես ասում էի՝ Արցախի համար այնքան չեմ վախենում, որքան՝ Սյունիքի։ Թուրքերի ախորժակը չի փակվելու, Սյունիքն իրենց համար շատ կարեւոր է։ Մեր բանակն այսօր զրոյական վիճակում է, պետք է շտապ գնալ եռակողմ բանակցությունների՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան։ Փաշինյանն ինչպե՞ս պետք է Ալիեւի հետ բանակցի։ Պարտված, խեղճացած մարդը չի կարող բանակցել»,- ասել է քաղաքական գործիչը:   

Ըստ Մանուկյանի՝ եռակողմ փաստաթղթի տակ պետք է հավելվածներ եւ քարտեզներ լինեին, բայց Ալիեւը համոզել է Փաշինյանին ստորագրել այն, մինչդեռ անորոշությունները պետք է օգտագործել, մեկնաբանել հօգուտ մեզ.

«Ադրբեջանն այսօր խոսում է ուժի դիրքից, մենք՝ պարտվածի։ Պետք է լինեն մարդիկ, որոնք կապ չունեն պարտության հետ։ Բանակը պետք է դեռեւս պատերազմի օրերին վերցներ իշխանությունը, նույնը պետք է կատարվեր Արցախում, այն ժամանակ դա լրիվ արդարացված կլիներ։ Գեներալները տեսնում էին, որ տրվող հրամանները կոտրում են մեր բանակի մեջքը։ Նիկոլ Փաշինյանի հրամանով իրականացված Ջաբրայիլի օպերացիան, օրինակ, կործանարար էր մեզ համար»:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը հայրենիք չէ, ու զարմանալի է՝ եթե Արայիկ Հարությունյանի համար հայրենիք է, ինչո՞ւ նա չէր դիմադրում հանցավոր հրամաններին. «Փաշինյանը ցուցակ էր տվել, թե որ գեներալներն իրավունք չունեն շտաբ մտնելու, օրինակ՝ Յուրի Խաչատուրովն ու Վիտալի Բալասանյանը։ Հավասարապես մեղավոր է նաեւ Արցախի ղեկավարությունը։ Այս փաստաթղթի հարվածը կործանարար էր մեզ համար, քանի որ խոսքի ազատությունն էլ էր սահմանափակված, մեզ ստում էին պատերազմի ընթացքում»:

Վազգեն Մանուկյանի պնդմամբ՝ ՀՀ-ն Արցախին որպես սեփական մարզի էր վերաբերվում, հիմա էլ վիճաբանում են՝ սա տգիտությա՞ն, թե՞ կազմակերպված դավաճանության հետեւանք էր. «2018-ի իշխանափոխությամբ տրվեց Արցախի հանձնման ծրագրի մեկնարկը, եւ դա փայլուն իրականացվեց։ 2018-ից Հայաստանի նոր գաղափարախոսությունից ամբողջությամբ հանվեց ազգայինը, Արցախը խանգարում էր, պետք էր բանակը չեզոքացնել։ Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել իշխանությունը, նա որեւէ կերպ չի ուզում գնալ։ Շատ երկրների ձեռնտու է Հայաստանն օգտագործել որպես գործիք, ոչ թե լուրջ, արժանապատիվ եւ հավասար խոսակցություն ունենալ մեզ հետ։ Բայց ոստիկանությունը, բանակը, դատախազությունը, մնացած բոլոր կառույցները Փաշինյանի տակից գնում են, հրամանները չեն կատարվում, ուզի, թե ոչ՝ նա հեռանալու է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է Ընդդիմությունն այս ընտրություններում ձախողվել է. ՏԿԵ նախարար Հունիսի 7-ին Փաշինյանն ու ՔՊ-ն իրականացրել են իշխանազավթում, այսինքն՝ հանցագործություն. իսկ մանդատները վերցնելը նշանակելու է այդ հանցագործության օրինականացում. Արմեն Այվազյան «Մարգարա» անցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար Ֆիդան. Թուրքիան կոչ է անում Իրանին և ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ էՕրենքի պահանջ, թե՞ դիտավորություն․ Սիրուշոն ահազանգում է, քաղաքապետարանը՝ պարզաբանում (տեսանյութ)Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը․ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը (տեսանյութ)ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 17 երկաթուղային վագոնՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերի մոտ լցանավի վրա հրդեհի մասինՎիրավորում ստացած զինծառայողները կարող են կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար (տեսանյութ)Ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ. Իվետա Տոնոյանը՝ «ստոյկա» տալու՝ Փաշինյանի արտահայտության մասինՆեթանյահուն սխալ է հասկացել ԱՄՆ դիրքորոշումը Իրանի հարցում. ՎենսԱվտովթար՝ Արագածոտնի մարզում Ռուսաստանում iPhone 17-ի գինը զգալիորեն նվազել էՓորձագետը կանխատեսել է նավթի գների կտրուկ աճ՝ ԱՄՆ–Իրան հակամարտության սրման դեպքումՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՓլուզում՝ Արագածոտնի մարզումԱռնվազն 22 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Պակիստանում ռազմական Մի-17 ինքնաթիռի կործանման հետևանքովՏԿԵՆ-ի բյուջեի կատարողականը կազմել է 92.3 տոկոսԹրամփը Իրանին կոչ է արել պատրաստվել․ ԱՄՆ-ից կոչ՝ գերիների ազատ արձակման պահանջով (տեսանյութ)Իսրայելը պատրաստվում է 61 բնակավայր հիմնել Արևմտյան ափինԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըԵթե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնեն, կընդունենք ի գիտություն. Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ն կարող է հաստատել Ուկրաինայի անդամակցության բանակցությունները գագաթնաժողովումՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթԳալու են, իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն ԱԺ-ում. Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա անվճար ընդունելության տեղերըFox: Թրամփը պնդում է, որ հեռախոսազրույցներ է ունեցել իրանցի պաշտոնյաների հետՑանկացած հանգուցյալ տապանաքար ունի․ Փաշինյանն ընդդիմության մասին (տեսանյութ)Չեմ բացառում՝ ՌԴ-ն գազի գինը կարող է բարձրացնել, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից կգնենք․ ՀԾԿՀ (տեսանյութ)Windows-ում հայտնաբերվել է ռեկորդային թվով խոցելիությունԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԵվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեԼիտվան զորքեր կուղարկի Հորմուզի նեղուցում գտնվող առաքելությանը հակամարտության ավարտից հետոՄոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն«Եթե ամեն ինչ այս երկրում դուք եք որոշում, իրավապահ համակարգ, ԿԸՀ ինչո՞ւ ենք ձեւական պահում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավոր«Ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից առաջ լրատվամիջոց են փակում, գործազուրկ դարձնում» Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասինԳուտերեշը կոչ է արել ԱՄՆ-ի և Իրանի միջև լիակատար հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանՈրոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի. Դավիթ ԽուդաթյանԳագիկ Ծառուկյանը «ստոիկա» կտար իրեն գործարք առաջարկեի. Փաշինյան (տեսանյութ)CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում ենԾառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ)Times Now. Հնդիկ նավաստիներ տեղափոխող երրորդ նավը մեկ շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտՀայաստան–ISA համագործակցությունը մտնում է նոր փուլ
Ամենադիտված