Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ) Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ) 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» 

Կանադահայոց թեմի առաջնորդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Քաղաքական

Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը եւ մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը: Այս մասին կոչ է հղել Կանադահայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը։

Նրա կոչում, մասնավորապես, նշվում է.

«Կանադահայոց Թեմի Առաջնորդի Կոչը

Հայաստան Աշխարհն ամիսներ ի վեր ապրում է իր ժամանակակից պատմության ամենադաժան եւ տխուր շրջաններից մեկը: Սեպտեմբերի 27-ից սկիզբ առած եւ ցայսօր շարունակվող գործողություններն ու մանավանդ Նոյեմբերի 9-ի ստորագրված հրադադարի տխուր համաձայնագիրը՝ 2,5 տարի առաջ կատարված իշխանափոխության հասցեական եւ սպառիչ պատասխաններն են ամենքիս, որ եկող սերունդը պատմության մեջ պիտի գնահատի որպես ունայնություն եւ խաբկանք։

Հազարավոր վնասված եւ մահացած հայորդիների ստեղծած վիշտը, հսկայական տարածքների կորստի հուսալքիչ կացությունը եւ այս բոլորի հետեւանքով ամբողջ հայրենի աշխարհում ստեղծված հոգեբանական, տնտեսական եւ ռազմական անապահով վիճակը խորապես ցնցել են հայ ժողովուրդը:

Ցավ ի սիրտ Հայոց պատմության արձանագրած հազարավոր փառահեղ հաղթանակներից հետո, այսօր հայրենի մեր կառավարության որդեգրած թույլ ու տկար ընթացքի պատճառով, վայրկյան առ վայրկյան, ազգովի գրանցում ենք մեր պատմության ամոթալի եւ խայտառակ պարտությունը: Սա ընթացք է, որը շարունակական է քանի դեռ ՀՀ կառավարման ղեկը մնում է համացանցային տիրույթում` անկարող եւ արժանապատվությանը կարոտ անձերի ձեռքին։

Հայրենիքը կորստի եզրին հասցրած իշխող քաղաքական ուժը, այլեւս խոսելու փոխարեն պետք է լռեր, գիտակցեր իր կողմից թույլ տրված սխալները եւ կամովին հեռանար՝ կանխելով էլ առավել ահագնացող ճգնաժամն իր բոլոր բացասական հետեւանքներով։

Բյուրավոր հայորդիների դժգոհությունը, ինչպես նաեւ հոգեւոր, գիտական, կրթական, մշակութային, գործարար եւ մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների կողմից հնչող հորդորները մնում են անտեսված, քանի որ «Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում» (Ղուկաս ԺԸ 2):

Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը եւ մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը:

Դոստուեւսկու «դեւեր»-ի հերոսները, կարծես թե համատեղ հարած են այսօրվա հայաստանյան ղեկավարության կերպարների մեջ, սուտ ու կեղծիք տարածելով իրենց հավատացող անդեմ եւ աննկարագիր հետեւորդների մեջ՝ դիւային տիրապետություն սահմանելով մայր հայրենիքում:

Ստավրոգինի դիմակի տակ թաքնված այսօրվա վարչապետը միայն ներքին քաոս ու զայրույթ ստեղծեց Հայաստանում: Իշխանությունն իր ձեռքին ծառայեց ոչ թէ ստեղծագործության այլ անհատի ինքնաոչնչացման:

Խորապես առնչված մեր եղբայրների եւ քույրերի այս օրերին ապրած ճգնաժամով՝ պարտք ենք համարում միանալ վարչապետի հրաժարականի համահայկական պահանջին եւ աղոթում, որ օրվա իշխանությունը՝ գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդունելով իր ձախողության եւ այժմու անկարողության ակնհայտ իրականությունը, հրաժարվի իր դիրքերից եւ առիթ ստեղծի, որպեսզի քաղաքական հանդարտ պայմաններում տեղի ունենա իշխանափոխություն՝ հնարավորություն տալով սթափ գիտակցություն ունեցող անձերին փրկել հայրենիքը վերջնական կործանումից եւ ժողովրդի մեջ ահագնացող ատելության կործանարար թույնից։

Դուք, որպես կույր առաջնորդ, անիրական խոստումներով տարված, հուսահատությունից բղավող, մի ամբողջ ժողովրդի չեք կարող առաջնորդ լինել։

Ի սեր հայրենյաց սուրբ նահատակների, վիրավոր եւ կարիքի մեջ հայտնված մեր զավակների՝ պատվասեր կամքով հանձն առեք հայրենիքի փրկության ձեր վերջին հնարավորությունը։ Փնտրեցե՛ք իմաստություն եւ գոնե այս պահին առաջնորդվեք ոչ թե դատարկ կարգախոսով այլ իմաստությամբ «Քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու եւ արծաթի գանձերը» (Առակ. Գ 14):

Չենք կասկածում, որ ինչպես միշտ, Աստվածընտիր մեր ազգի տենչը նպաստին է հասնելու, քանի որ Նա է հաղթանակ պարգեւողը (Բ Մնաց․ ԻԵ 8) եւ Նրան Փառք եւ Գոհություն այժմ եւ հավետ․ Ամեն։

Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան

Առաջնորդ Կանադահայոց Թեմի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fox: Թրամփը պնդում է, որ հեռախոսազրույցներ է ունեցել իրանցի պաշտոնյաների հետՑանկացած հանգուցյալ տապանաքար ունի․ Փաշինյանն ընդդիմության մասին (տեսանյութ)Չեմ բացառում՝ ՌԴ-ն գազի գինը կարող է բարձրացնել, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից կգնենք․ ՀԾԿՀ (տեսանյութ)Windows-ում հայտնաբերվել է ռեկորդային թվով խոցելիությունԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԵվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեԼիտվան զորքեր կուղարկի Հորմուզի նեղուցում գտնվող առաքելությանը հակամարտության ավարտից հետոՄոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն«Եթե ամեն ինչ այս երկրում դուք եք որոշում, իրավապահ համակարգ, ԿԸՀ ինչո՞ւ ենք ձեւական պահում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավոր«Ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից առաջ լրատվամիջոց են փակում, գործազուրկ դարձնում» Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասինԳուտերեշը կոչ է արել ԱՄՆ-ի և Իրանի միջև լիակատար հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանՈրոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի. Դավիթ ԽուդաթյանԳագիկ Ծառուկյանը «ստոիկա» կտար իրեն գործարք առաջարկեի. Փաշինյան (տեսանյութ)CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում ենԾառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ)Times Now. Հնդիկ նավաստիներ տեղափոխող երրորդ նավը մեկ շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտՀայաստան–ISA համագործակցությունը մտնում է նոր փուլՈրևէ միտում չեմ տեսնում, որ Ռուսաստանը չի շնորհավորել Փաշինյանին․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)Ուղիղ․ Փաշինյանը Կառավարությունում պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Չեխիան կարգելափակի ԵՄ պատժամիջոցները Իսրայելի ազգային անվտանգության նախարարի դեմԵրևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿոշտա. Հունիսի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցըՏուն չունես, մեքենա չունես, վարկ ունես, ի՞նչ պիտի անես, պիտի աշխատես և վաստակես եկամուտներ. Փաշինյան (տեսանյութ)Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ)Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասինՆիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» դեմԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Ծիրանը, հանքային ջուրը և այլ ապրանքներն ի՞նչ գնով կարտահանվեն և որտե՞ղ Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմքԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ)Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազայինԳեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանքԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել ԻրանինFT. ԵՄ-ը քննարկում է Կալասին դիվանագիտական ​​պաշտոնից զրկելու հարցըՄանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր#ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՌուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»
Ամենադիտված