Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 

Այսօր մենք ունենք երեք Հայաստան. Միքայել Մինասյան

Քաղաքական

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել.

«Ամեն ինչ շատ պարզ է և աներևակայելի հստակ։ Այսօր մենք ունենք երեք Հայաստան։
Առաջինը հանուն ապագայի պայքարող Հայաստանն է. ուրբաթ երեկոյի՝ երեկվա Հայաստանն է։ Լույսի, հավատի, ցավի և ապագայի Հայաստանը։ Խաչը պարզած ու իր խաչը կրող մարդկանցով։ Երթ, որ նման էր ուխտագնացության, մոմերով, որ խորհրդանշում էին 5000 հանգչած հոգիները։ Առանց ձևականության, առանց պաթոսի ու պարտադրանքի, ողբերգության ընկալմամբ ու քաղաքացիական ինքնագիտակցությամբ։ Դա հարգանքի ու արժանապատվության գործողություն էր։
Երկրորդն այսօրվա առաջին կեսի Հայաստանն է՝ զոռբա, արյունոտ, լաչառ, անհավատ։ Վարչական ռեսուրսով, կամազուրկ, անսկզբունք խուլիգանների խումբ, որը, գերեզմանների վրա քայլելով, հրահանգով գոռում էր «Նիկոլ վարչապետ»՝ ոտնատակ տալիս հերոսների դեռ տաք գերեզմանները։ Ամբոխն իր ներկայությամբ պղծեց տղաների շիրիմները։ Եվ այդ գոռոցի ներքո ու զրահաբաճկոնների տակ քայլում էր երկրի թիվ 1 դավաճանը։ Հայի վերջին տականքը, մեր բոլոր մեղքերի գլխավոր մարմնացումը, հայերից վատագույնը։ Նա սպանեց մեր զինվորներին ու այսօր ապականեց նրանց գերեզմանները՝ սպանելով նրանց ևս մեկ անգամ։
Կա երրորդ Հայաստանը՝ հարմարվող, վախեցող և սպառող։ Այդ երրորդ Հայաստանը հայտարարել է, որ սա քաղաքական պայքար է, որին չի ցանկանում մասնակից լինել, բայց համառորեն չի նկատում գերեզմանում «Նիկոլ, վարչապետ» ոռնացողներին։ Այդ նույն Հայաստանը ասում է՝ սա քաղաքական պայքար է և չի նկատում, որ թշնամին մոտեցավ Սյունիքին։ Այդ նույն Հայաստանը տոնական գնում անող, զեղչերի մասին խոսող, Ամանորին նախապատրաստվող, սրճարաններում զրուցողներն են։ Հայաստան, որ չի նկատում, որ հաշված շաբաթներ անց սրճարանում սուրճ խմելն անգամ աներևակայելի շռայլություն է լինելու, քանի որ ոչ փող է լինելու, ոչ էլ սրճարան։ Նրանք ապրում են հույսով։ Նրանք հույս ունեն, որ սա ընդամենը քաղաքական պայքար է, որ պատերազմն ավարտվել է և հիմա ամեն ինչ տեղը կընկնի։ Պետք է չնկատել, չլսել, չխոսել և ամեն ինչ կանցնի։ Կհարթվի ու կգնա։
Չի՛ հարթվելու։ Չի՛ վերանալու։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ձեր զեղչերը շուտով կվերանան, ձեր սրճարանները շուտով կփակվեն, տոները կանհետանանան։ Որովհետև դուք ոչ թե որոշել եք չզբաղվել քաղաքականությամբ, այլ իրականում որոշել եք անտերության մատնել երկիրը, թողնել երկիրը դավաճանին ու նրա բանդային։ Դուք, հարգելի ապաքաղաքական Հայաստան, իրականում հայտարարել եք՝ մենք պատրաստ ենք ինքնակործանման։
Իսկ երբ ձեզ այդ մասին հիշեցնեն, չասե՛ք, որ դուք քաղաքականությամբ չեք զբաղվում։ Սա այլևս ու վաղուց քաղաքականություն չէ։ Ու երբ ձեզ ցույց կտան կադրերը, թե ինչպես էր Նիկոլի ամբոխը տղաների թարմ գերեզմանների վրա հրահանգով գոռում՝ «Նիկոլ, վարչապետ», հիշեք. դուք էիք, որ թույլ տվեցիք կործանել Հայաստանը։
Այսօր մեր հավաքական բարոյականությունն ու արժանապատվությունը հավասարեցվեց զրոյի։ Այսօր սգո օր չէր։ Այսօր սև օր էր։ Այսօր գետինը մտնելու օր էր։ Այսօր համազգային խայտառակության օր էր։ Սովորական մի տականք ևս մեկ անգամ խայտառակեց մի ամբողջ ազգ, մեկ օրում սևացրեց մի ամբողջ հայրենիք»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Ծիրանը, հանքային ջուրը և այլ ապրանքներն ի՞նչ գնով կարտահանվեն և որտե՞ղ Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմքԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էՄեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազայինԳեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանքԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել ԻրանինFT. ԵՄ-ը քննարկում է Կալասին դիվանագիտական ​​պաշտոնից զրկելու հարցըՄանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր#ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՌուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3696 մարդ Մեսսիի 911-րդ գոլը Տոկաևը հույս ունի տարեվերջին հանդիպել Թրամփի հետԺամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական ​​երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ ՍտուբԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը սպառնացել է Իրանին, եթե գործարքը հետաձգվիՆեթանյահուի գրասենյակը կոշտ է արձագանքել Էրդողանի հարձակումներին Իսրայելի վրաԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվելՀունիսի 7-ին ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱրթուր Օսիպյանի պատմությունը շատ լավ ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղհասարակություն. Դանիել ԻոաննիսյանԻրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են Թեհրանին հեռացնել խաղաղության բանակցություններիցԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելFox News. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր հարվածներ հասցնել ԻրանինԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըPTV. Պակիստանի Մի-17 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Քաշմիրում
Ամենադիտված