«Արսենալի» ղեկավարությունը չի ծրագրում հեռացնել «Արթետային»
Սպորտ
Լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը չի ծրագրում բաժանվել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արթետայից, հայտնում է Daily Mail-ը: Հրապարակման համաձայն՝ ակումբի ղեկավարությունը սատարում է 38-ամյա մասնագետին, ինչպես նաև պատրաստ է նրան գումար հատկացնել ձմեռային տրանսֆերային պատուհանում թիմն ուժեղացնելու համար: Նշվում է, որ «Արսենալի» համար առաջնային նպատակ կլինի կրեատիվ կիսապաշտպանի որոնումը: Նյութում ասվում է, որ լոնդոնյան ակումբի մի քանի խաղացողներ դժգոհ են Արթետայի աշխատանքից, բայց ֆուտբոլիստների մեծ մասը գլխավոր մարզչի կողքին է՝ համարելով, որ նրա առջև ծառացած խնդիրներն անխուսափելի են անցումային փուլում գտնվող թիմի համար: Շաբաթ օրը «Արսենալը» 1-2 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։ 14 տուրից հետո «Զինագործները» 14 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 15-րդն են:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան