Մեծ Բրիտանիան հայտարարել է երկրում COVID-19֊ի նոր շտամով պայմանավորված իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու մասին․ Sky News
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկն ասել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակի հետ կապված իրավիճակը «դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից», մեջբերում է Sky News-ը: Նախարարը հավելել է, որ չնայած բոլորը անհամբեր սպասում են Սուրբ Ծննդյան տոներին, COVID-19 նոր վարակիչ տարբերակը տարածվում է շատ արագ, ուստի կառավարությունը ստիպված էր վճռականորեն գործել: Հենքոկը ենթադրում է, որ ուժեղացված միջոցառումները կարող են տևել մի քանի ամիս՝ մինչ պատվաստանյութի ներդրումը: «Կորոնավիրուսի այս շտամը հսկայական խնդիր է երկրի համար»,֊ասել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարը։ Ավելի վաղ նա հայտարարել էր COVID-19 նոր տարբերակի մասին: Մասնագետների կարծիքով՝ այս շտամը կարող է սովորականից 70% -ով ավելի վարակիչ լինել: Միևնույն ժամանակ, դեռ հիմք չկա հավատալու, որ SARS-CoV-2 այս մուտացիան ավելի մահացու է: