Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության խաղում հաղթեց «Էյբարին»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում հաղթեցին «Էյբարին»:
Կիրակի օրը Էյբարում կայացած հանդիպումն ավարտվեց 3: 1 հաշվով: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Քարիմ Բենզեման (6-րդ րոպե), Լուկա Մոդրիչը (13-րդ րոպե) և Լուկաս Վասկեսը (90 + 2֊րդ րոպե): Դաշտի տերերից գոլ խփեց Կիկե Գարսիան (28֊րդ րոպե):
«Ռեալը» վաստակեց 29 միավոր և միավորների քանակով առավելության հասավ առաջատար «Ատլետիկոյի» նկատմամբ, որը ունի դեռևս երկու խաղ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան