«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջում Հարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-ի Փաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումը 1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասին Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունը «ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անում Հորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ Մանդեբից Սևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի 

Պահանջում ենք ձերբակալել Նիկոլ Փաշինյանին․ Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ

Քաղաքական

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ. 

Սույն թվականի նոյեմբերի 26-ին «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին ծավալուն հաղորդում։ 27.11.2020 թ․ Գլխավոր դատախազությունից հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին ուղղված նամակում նշվել է, որ ներկայացված առանձին հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ուստի այն չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգման առարկա դարձվել։

Միաժամանակ հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգութունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սահմանադրական կարգն ու դրանով պայմանավորված Հայաստանի բոլոր բնակիչներին շարունակում է սպառնալ վտանգ․ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 118֊րդ, 119֊րդ և 155-րդ հոդվածների վերլուծությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ գործող սահմանադրական կարգավորումների համատեքստում զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, իսկ Կառավարության գործունեությունը ղեկավարող վարչապետը միայն պատերազմի ժամանակ է հանդես գալիս որպես զինված ուժերի գերագույն հրամանատար։ Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրությունը չի նույնացնում «ռազմական դրություն» և «պատերազմ» հասկացությունները. ռազմական դրություն կարող է հայտարարվել առանց պատերազմ հայտարարելու, ընդ որում, պատերազմ հայտարարելու իրավասություն ունի բացառապես Ազգային ժողովը, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ չնայած առանձին բովանդակային համընկնումներին, «ռազմական դրություն» և «պատերազմ» հասկացությունների սահմանադրական բովանդակությունը և իրավական արժեքը նույնը չէ ։

Սա ակնհայտ է դառնում նաև «Նորմատիվիրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերից, ըստ որոնց՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը, իսկ ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածում ռազմական դրության հիմքերի մեջ պատերազմը մյուս հիմքերից առանձնացված է հենց «կամ» շաղկապով։ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտատարվել է ռազմական դրություն։ Մինչդեռ՝ պատերազմ հայտարարելու վերաբերյալ որոշում Ազգային ժողովի կողմից չի ընդունվել։ Ավելին, որեւէ պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը պատերազմ չի հայտարարվել։

Ելնելով վերոգրյալից, ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակի բացակայության հիմքով Վարչապետը չէր կարող համարվել գերագույն հրամանատար և, ըստ այդմ էլ, արձակել հրամաններ՝ կապված ռազմական գործողությունների հետ։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից առ այսօր Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն տալիս է ակնհայտ ապօրինի հրամաններ, այլև՝ այդ հրամանների կատարման արդյունքում, առանց որևէ համապատասխան իրավական հիմքի՝ օրենքի և/կամ միջազգային պայմանագրի, տեղի է ունենում գծանշում, որով ակնհայտ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, վտանգի տակ է դրվում առավելապես ՀՀ անբաժանելի մաս կազմող Սյունիքի մարզի բնակիչների կյանքը և առողջությունը՝ անտեսելով  «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության պահանջը․ «Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»։ Միաժամանակ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է, որ հակամարտող կողմերի զինված ուժերը կանգ են առնում այնտեղ, որտեղ գտնվում են ստորագրման պահին, և սահմանվում է հստակ ժամանակացույց ՀՀ և ԱՀ զինված ուժերը երեք շրջաններից դուրս բերելու համար:

Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ մասում տեղակայված ՀՀ զինված ուժերիդուրս բերման, ինչպես նաև խաղաղ բնակչության տարհանման մասին, իսկ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հետագա ճշգրտումը կարող էր դառնար եռակողմ բանակցությունների առարկա: Սահմանների ճշգրտման նպատակով Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, որևէ բանակցություններ չեն ընթացել, չեն ձևավորվել օրենքով նախատեսված միջպետական հանձնաժողովներ, որևէ իրավական ակտով հստակեցված չէ այդ սահմանի անցնելու կոնկրետ գծանշումները:

Մինչդեռ՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներից, Ադրբեջանին են հանձնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ մտնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ` փաստացի խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը: Սա փաստում է այն մասին, որ պետական դավաճանությունը չի ավարտվել, շարունակվում է մինչ օրս և եթե այն չկասեցվի, չխափանվի հիմա, ապա անխուսափելիորեն հանգեցնելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին գտնվող նոր բնակավայրեր և ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելուն: Այլևս փաստ է, որ Հայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ` Հայաստանի ինքնիշխան տարածքի կարևոր ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով: Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ այդ այդ ստվերային բանակցություններին Ռուսաստանը չի մասնակցում և սահմանափակված է միայն բանակցությունների արդյունքներով պայմանավորված սահմաններում խաղաղապահ ուժեր տեղակայելով...

Ելնելով վերը նշվածից, սույն քրեական գործով վարույթն իրականացնող մարմնից և գլխավոր դատախազից պահանջում ենք ղեկավարվել բացառապես քրեական դատավարության օրենսդրության պահանջներով, ըստ այդմ էլ՝ անհապաղ ձերբակալել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից ղեկավարվող հանցավոր բանդայի մյուս անդամներին:

Ձերբակալումը, նախ և առաջ, իրավաչափ նպատակ ունի կանխելու, խափանելու և ընդհատելու շարունակվող պետական դավաճանությունը, կանխարգելելու ՀՀ տարածքի Ադրբեջանին հանձնելու շարունակվող հանցավոր գործընթացը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված