«Հրապարակ». ՊՆ-ն դարձյալ զորահավաք է անում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը դարձյալ զորահավաք է անում, սկսել են ծանուցագրեր ուղարկել զինապարտներին, որ ուղարկեն Արցախ՝ ծառայության: Դա սվիններով է ընդունվել բնակչության կողմից:
Չարենցավանում 3 օր առաջ մի քանի հարյուր ծանուցագիր է բաժանվել, որի ժամանակ միջադեպեր են գրանցվել բնակիչների եւ ծանուցագիր բաժանող աշխատակիցների միջեւ: Բնակիչները շատ վատ են ընդունել իրենց դուռը թակողներին՝ հիմնականում չվերցնելով ծանուցագրերը:
Ասել են՝ մենք երեխա չունենք բանակ ուղարկելու, ո՞վ է պատասխան տալու, որ մեր երեխան գնա ու հետ չգա՝ զինկո՞մը, թե՞ քաղաքապետը»: