Փաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումը 1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասին Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունը «ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անում Հորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ Մանդեբից Սևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. Վարդեւանյան Վեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է Պենտագոնին 

Ավինյանի գրասենյակի պարզաբանումը՝ Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ

Քաղաքական

Փոխվարչպետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երեւանի Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարվել է․

1․ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա, որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածք, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա

2․ Օտարումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով

3․ Օտարման պայմանագրի գինը որոշվել է հիմք ընդունելով հողի կադաստրային արժեքը

4. Օտարվող գույքի ձեռքբերողը/ները սահմանված են դարձյալ ՀՀ կառավարության 2018թ․ որոշմամբ, ոչ թե հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը։

Առավել մանրամասն նշենք հետեւյալը՝

Հանրապետություն 30/1 հասցեի եւ հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքի օտարման հետ կապված  իրավական գործընթացները սկսվել են դեռեւս 2008 թվականից, ՀՀ կառավարության «Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-ն որոշմամբ, սակայն օտարման գործընթացն այդպես էլ չի իրականացվել։ Հետագայում նշված հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացը նոր փուլ է մտել, երբ տարածքը ներառվել է ՀՀ կառավարության 22 մարտի 2018թ-ի 33-րդ թաղամասի նկատմամբ (Ֆիրդուսի) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման մեջ։ Այդ որոշմամբ նաեւ լիազորվել է Երեւանի քաղաքապետին տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթներ իրականացնելիս հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։

Կառավարության 2018թ․ մարտի 22-ի որոշման ընդունմանը նախորդել է Երեւանի քաղաքապետի եւ ձեռքբերողների միջեւ 2018թ․ մարտի 19-ին կնքված պայմանագիր: Պայմանագիրը կցվում է բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը, ուժի մեջ է մտել որոշման ընդունումից հետո եւ սահմանել է սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, եւ մասնավորապես պահանջ այն մասին, որ ձեռքբերողը մինչեւ քաղաքաշինական ծրագրի ավարտը պարտավոր է գնել տարածքում առկա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, իսկ դրանց գնի հաշվարկման համար հիմք է ընդունվում պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը։ Այսպիսով, անշարժ գույքի օտարման վերաբերյալ իրավական որոշումները կայացվել են մինչեւ 2018թ. հեղափոխությունը՝ նախկին կառավարության կողմից։

Հետագայում արդեն, 2020 թվականի հուլիսին, կնքվել է Հանրապետության 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման պայմանագիրը՝ հիմք ընդունելով 2018թ․ մարտի կառավարության վերոնշյալ որոշումը, օտարումն իրականացվել է որոշմամբ սահմանված կարգով, այլ ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով։ Ընդ որում, նշենք, որ օտարման նման եղանակ` ուղիղ աճուրդ, ՀՀ օրենսդրությանը հայտնի չէ, քանի որ գույքը կարող է օտարվել կամ ուղղակի վաճառքի կամ աճուրդի միջոցով, սակայն ոչ իրավական կարգավորումներին անհայտ ուղիղ աճուրդի միջոցով։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գնին, ապա երեկվա հրապարակման մեջ նշված գնային տարբերությունը պայմանավորված է բացառապես հողի շուկայական արժեքի ու կադաստրային արժեքի միջեւ գոյություն ունեցող տարբերությամբ։ 2018թ․ մարտի 19-ին լիազոր մարմնի եւ ձեռքբերողի միջեւ կնքված պայմանագրով այս հարցը լիարժեք կարգավորված է համաձայն պայմանագրի 5.6 կետի, որը սահմանում է բառացիորեն հետեւյալը․ «Լիազոր մարմինը պարտավոր է ձեռքբերողի կողմից ծանուցում ստանալուց հետո յոթ օրյա ժամկետում կնքել պայմանագիր տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա որեւէ մասը Ձեռքբերողին վաճառելու մասին (...)։ Այդ հողամասերի դիմաց լիազոր մարմնին վճարվող գումարը, ներառյալ կիրառելի հարկերը, հաշվարկելու է հիմք ընդունելով սույն պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը (այդ պահին գործող կադաստրային արժեքը)»։

Այսպիսով՝ գույքի օտարման արժեքը որոշվել է գնահատող կազմակերպության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ մեթոդաբանությամբ իրականացված գնահատման արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա եւ ներառել է շինության համար գույքի շուկայական գինը՝ ավելացրած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ համարժեք փոխհատուցում ապահովելու համար գույքի գնահատված շուկայական արժեքի 15%-ը եւ հողամասի կադաստրային արժեքը։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրությունը՝ ուղղված Երեւանի քաղաքապետարանին վերաբերել է բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքապետին վերապահված գործառույթների իրականացման անհրաժեշտությանը, եւ նրանում գույքի օտարման արժեքի կամ դրա հաշվարկման կարգի վերաբերյալ որեւէ դրույթ բնականաբար առկա չի եղել։

Պետք է նաեւ նշել, որ այս տարածքում ներդրողները հետագայում, ըստ էության, համայնքին են վերադարձնում ձեռք բերված տարածքի շուրջ 65%-ը (30% ճանապարհներ, 35% համայնքային նշանակության տարածքներ)։

Իրականությանը չի համապատասխանում նաեւ պնդումը, որ տարածքը ձեռքբերողը հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը, քանի որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2018թ․ մարտի 22-ի որոշմամբ սահմանել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված բոլոր տարածքների ձեռքբերողներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված