Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում 

Բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե վատագույնն անցել է, վատ լուր ունեմ. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երբ երեք ամսից սարսափահար փորձեք հասկանալ ֆինանսատնտեսական անկման պատճառները կամ 2021 թվականի ամռանը բացահայտեք, որ Սյունիք գնալն անվտանգ չէ, կամ շոկի մեջ պատմեք, թե ոնց են մարդիկ ապրում Շուռնուխում՝ ամեն օր կռիվ տալով ադրբեջանցի զինվորների հետ ու երբ հերթը հասնի՝  «ոնց եղավ»-ին, հիշե՛ք այս օրերը, օրինակ թեկուզ այս օրը։ 

Այսօր 2020 թվականի դեկտեմբերի 24-ն է։ Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռիվ տալ։ Բայց ժողովուրդը քննարկում է ընդդիմությունը վատն է, թե լավն է, իսկ Նիկոլն էլ որոշել է, որ քանի դեռ ստերը անցնում են, ֆեյքերով կարող է մնալ իշխանության՝ Հայաստանի սահմանները մաս-մաս հանձնելով թշնամուն: 

Հիշե՛ք, որ հետո չփնտրեք դավադրություններ։ Ամեն ինչ շատ պարզ էր։ 
Շուռնուխի կեսից զրկվեցինք, որովհետև իշխանությունը տականք էր, ընդդիմությունը՝ ոչ մինչև վերջ կտրուկ, իսկ ժողովուրդը՝ անտարբեր։ Վերջ։ 

Ես, անշուշտ, գիտեմ, որ վերջը չէ։ Ու իմ ասելով դավադրությունների տեսության սիրահարները չեն լռելու։ Ավելին, վստահ եմ, որ հենց հիմա ինչ-որ տեղ Երևանում, Ռոստովում կամ Բըրբանկում իրենց խելոքի տեղ դրած քննարկում են (իսկ իրականում փորձում չտեսնել իրականությունը) մի սցենար կամ մի սցենարիստի, որպեսզի բացատրեն այս, մեղմ ասած, աղետը։

Մի մասն ապագայում այս ամենը պայմանավորելու է  աշխարհաքաղաքական դավադրությամբ։  
Եթե այդքանի հավես չունենան, փորձելու են գտնել ավելի պարզ բացատրություն, օրինակ այն, որ  ժողովուրդը չգնաց ընդդիմության հետևից, քանի որ ասենք հներից մարդիկ կային, կամ որովհետև Նեմեց Ռուբոյի թիկնապահը 10 տարի առաջ մարդ էր ծեծել, կամ Վազգեն Մանուկյանը բեմում թեթև էր հագնված կամ որովհետև... դե ինչ աներ Մակունցը։ Կխոսեն ամեն ինչի մասին, բացի փաստերից ու իրականությունից։ 
Իսկ իրականությունը տեղավորվել է դժոխքային մի եռանկյունում մեջ, որի մի անկունում դավաճան, վիժվածք ու ստոր մարդասպաններն են՝ Նիկոլի գլխավորությամբ։ Նրանք իրենց աթոռներին սոսնձված հանձնում են գյուղեր, տներ, քաղաքներ և դա անում են քայլելով գերեզմանների և արյան վրայով։

Եռանկյան մյուս անկյունում հիմարացված, չարացած և սեփական սխալները չընդունող «ժողովուրդն» է, որն ուղղակի չի ցանկանում ընդունել իր իսկ սխալը, մտածում է, որ ամենավատն արդեն անցյալում  է, իսկ հիմա եթե Նիկոլը գնա, գեներալ Մանվելը կվերադառնա՝ մոռանալով, որ Մանվելը ոչ մի տեղ չէր գնացել, ավելին՝ արդեն մահացել է։
Իսկ եռանկյան երրորդ անկյունում քաղաքական և ինտելեկտուալ էլիտան է, որը չկարողացավ դուրս գալ Նիկոլի թելադրած կործանարար պրոլետարական հեղափոխության ճիրաններից։ 
Եվ այդ դժոխային եռանկյունու մեջ կորում է մի ամբողջ սերունդ, հանձնվում մի ամբողջ երկիր և ամեն օր մսխվում է ապագայի արհավիրքից փրկվելու հնարավորություն։ Բոլորը մոռացել են՝ ինչի են հավաքվել։ 

Գոռոցի ու ճչոցի մեջ կորավ նպատակը։ 
Մինչդեռ փաստը մեկն է. պարզվեց, որ Սաշիկի միստիկ 50 տոկոսի ու արագաչափերի տուգանքների համար կռվելուց կարևոր չէ, թե քեզ ով է առաջնորդում, իսկ սեփական որդիների կյանքի և հողի համար փողոց դուրս գալու համար քաստինգ է պետք։  

Եվ ձեզ վստահեցնում եմ, որ չի եղել դավադրություն 2018-ին և չկա նաև հիմա։ Եթե ժողովուրդն ուզում է դուրս գալ փողոց, չկա ուժ, որ կարող է նրան հետ պահել։ 
Չկա դավադրության տեսություն. ընդդիմությունը կարող էր, բայց չարգելեց Նիկոլին մտնել Եռաբլուր և նախընտրեց այլ վայրում անել հանրահավաք։ Չկա նաև տրամաբանական բացատրություն, թե ինչու մարդիկ չեն ուզում խոսել, որ այսօր հանձնվեցին Շուռնուխի և Որոտանի բնակելի տները։ Այս ամենի մեջ բացարձակ չկա դավադրության որևէ տեսություն։

Կա մարդկային հիմարություն, իրականության ուշացումով ընկալում-արձագանքում ժողովրդի կողմից, իսկ ընդդիմության կողմից՝ երկրի տեմպից ու ռիթմից հետ մնալ։ Նիկոլի և նիկոլականների մասին էլ նույնիսկ չեմ ուզում խոսել։ Նրանք ուղղակի արյունով թքում են երկրի ու ժողովրդի վրա։ 
Ահա այն ամենը, ինչ պետք էր հիշել 2020 թվականի դեկտեմբերի 24-ից։ Հիշեք այս օրերը, որ հետո չընկնեք դավադրության տեսությունների մեջ։  

Իսկ բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե վատագույնն անցել է, վատ լուր ունեմ։ Ամենավատը արդեն եղել, իսկ սարսափելին դեռ առջևում է։ Հայաստանի մղձավանջը նոր է սկսվում, և մենք բոլորս դրա պատասխանատուն ենք։ 

Հ.Գ. Նիկոլը իսկապես  քաղաքական դիակ է և այլևս գոյություն չունի։ Նրա մնալը անբնական է, ճիշտ այնպես, ինչպես գալն էր հակաբնական։ Բայց եթե նրա գալն ուներ ռեսուրս, մնալու համար նա չունի որևէ ռեսուրս։ Նրա պաշտոնավարման ամեն օրը Հայաստանը վճարում է կյանքերով ու գյուղերով։ Գինը, որ վճարում ենք, խայտառակ բարձր է։ Այդ իմաստով Նիկոլն այլևս չունի ոչինչ, որի դիմաց պետք է մնա։ Այդ պատճառով շուտով կհեռանա։ Կհեռանա՝ իր հետևից թողնել հայրենազրկված Արցախ, բաց վերքերով Հայաստան ու անհամար խնդիրներ։ Կիսամարդը իր պես դարձրեց մեր հայրենիքը՝ կիսապետություն, ազգն էլ՝ կիսաժողովուրդ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված