Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում 

Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ. Արմեն Աշոտյան

Բլոգոսֆերա

Մինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սրա մասին են վկայում այսօր Ադրբեջանի կողմից հնչեցված մի քանի հայտարարություններ՝ Արցախի օկուպացված տարածքներում և դրանց շուրջը հիմնական նոր ճանապարհի կառուցման հետ կապված։

Կցված քարտեզից (քարտեզը մասնագիտական չէ, այն սխեմատիկ պատրաստել եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը) կարող եք եզրակացնել, թե ինչպես է Ադրբեջանը խեղդամահ անելու Արցախը։

Կառուցվող ճանապարհներից հատկապես ուշագրավ են հետևյալ ենթակառուցվածքները՝

- Հորադիզ-Աղբենդ․օկուպացված Արցախի հարավում կառուցվող շուրջ 124կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է այնուհետև Հայաստանի հարավով (Մեղրիի հատված) միավորվել Նախիջևանի հետ։

- Տողանա-Քարվաճառ-Իստիսու․ 83 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածից ուղիղ կապ ապահովել դեպի Քարվաճառ՝ այդ թվում Մռավ լեռան հատվածում 23 կմ երկարությամբ թունելի կառուցմամբ։

- Քարվաճառ-Լաչին․ 73 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Արցախից մնացած հատվածը շրջանցել նաև արևմուտքից և հերթական ճանապարհը հարթել դեպի Լաչին և Շուշի։ Այսպիսով Ադրբեջանը Արցախը բոլոր կողմերից վերցնում է ենթակառուցվածքային օղակի մեջ։

- Խուդաֆերին-Սանասար-Լաչին․ 70 կմ երկարությամբ այս ճանապարհը հերթական ուղին է դեպի Լաչին։

- Այսպես կոչված «Հաղթանակի ճանապարհը»․ շուրջ 102 կմ երկարությամբ ճանապարհ դեպի Շուշի, որը այժմ շահագործվում է Ադրբեջանի կողմից։

Բացի նշված ուղղություններից՝ Ադրբեջանը նաև հայտարարել է Ախմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի՝ 82 կմ, Ֆիզուլի-Հադրութ՝ 13 կմ, Շուկուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ՝ 43 կմ, Բարդա-Աղդամ 45 կմ, Լաչինի «նոր միջանցք»՝ 23 կմ, Թալիշ-Տափկարակոյունլու ճանապարհների կառուցման մասին։

Մեզ համար այս իրավիճակը մի քանի լրջագույն մարտահրավերներ է պարունակում.

1. Արցախի ներսում կոմունիկացիաները խզված են, Արցախի մնացած ճանապարհների հետպատերազմյան ենթակառուցվածքը այնպիսին է, որ Արցախի մի կետից մյուս կետ հասնելու համար մեծ խոչընդոտներ է պետք հաղթահարել։ Նախկինում եղած ճանապարհների մի զգալի մասը այլևս մեր վերահսկողության տակ չէ, իսկ մյուս մասից միայն ռուս խաղաղապահների կարգավորիչ դերակատարությամբ կարելի է օգտվել։

2. Սյունիքում սեփական միջանցքն ունենալու Ադրբեջանի հետևողական և ագրեսիվ քայլերը:

3. Այս քարտեզից ակնհայտ է, որ ադրբեջանական պրոյեկտների հիմնական ուղղությունները գնում են դեպի Շուշի և Լաչին, ինչը նշանակում է, որ Հայաստանը Արցախի հետ կապող պորտալար Լաչինը և ռազմավարական նշանակության Շուշին ադրբեջանցիները մաքսիմալ ամրապնդում են։

4. Կա վտանգավոր հեռանկար, որ այս ամենը իրենք հետագայում կպցնելու են Սյունիքով դեռևս մարտին իմ կողմից բարձրաձայնված Նախիջևան-Սիսիան-Գորիս-Լաչին ավտոճանապարհին։ Հայաստանը ոչ թե օգտվելու է տարածաշրջանային «ապաշրջափակումից», այլ ընդամենը տարածք է դառնալու, որը ծառայելու է թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքային նախագծերին։

Ուշագրավ է, որ հիմնական այս նոր ադրբեջանական ճանապարհները Բաքուն նպատակ ունի ավարտին հասցնել մինչև 2024 թվականը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին ենթակառուցվածքային առումով պատրաստ լինել և փաստի առաջ կանգնեցնել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին։

Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, այս խնդիրների խորքային գիտակցումը չի լինելու ։

Իշխանափոխությունը ընտրություններով չստացվեց և մենք հիմա ազգովի ժամանակ ենք կորցնում, այն դեպքում, երբ Ադրբեջանը զինվում է նաև ենթակառուցվածքներով ու պատրաստվում է Արցախը և Հայաստանը ենթարկել նաև կոմունիկացիոն էքսպանսիայի․․․»,- գրել է Աշոտյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ
Ամենադիտված