«Անկրկնելի»․ Մարիամ Մելիքյանի հմայիչ կերպարը
ԱյլՏարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ հանդերձանք․ ուսերը բաց տոպ, պատառոտված ջինսե տաբատ։ Մարիամն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել՝ վառ շպար։ Նրա կերպարն ամբողջացնում են ականօղերը, ոճային պայուսակը։ Հրապարկմանը կից դերասանուհին գրել է․ «Ո՞րն է ձեր նախընտրած հագուստի գույնը, օրինակ ՝ ես ատում եմ կարմիր գույնը, մնացած բոլորը գույների սիրում եմ»։