Մարդու ատամներով ձուկը վախեցրել է ամերիկացիներին
ԱյլՀյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ) մարդու ատամներով ձուկ են որսացել: Ձկնորսը տարօրինակ որսի լուսանկարը տեղադրել է իր Facebook-ում, սակայն նրա արտաքին տեսքը վախեցրել է օգտատերերին:
Պարզվել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա. այն սովորական ձուկ-հովվաշուն է: Սովորաբար այն աճում է մինչև 30-50 սանտիմետր, ավելի հազվադեպ՝ մինչև 75 սմ: Միջին քաշը 1.4-ից 1.8 կգ է: Դա տափակ ձուկ է՝ կողքերին մի քանի մուգ շերտերով` մոխրագույն ֆոնի վրա:
Ձուկ-հովվաշունը կարողանում է գողանալ խայծը, ուստի այն որսալու համար անհրաժեշտ է փոքրիկ կարթ: Այս է պատճառը, որ դրանց հազվադեպ է հաջողվում որսալ:
«Մենք իսկական կռիվ ունեցանք նրա հետ: Բայց սա լավ որս է, և ամենակարևորը` համեղ»,- գրել է ձկնորս Նաթան Մարտինը: