4 տարեկան երեխայի վնասվածքը խաղի ժամանակ ընկնելու հետևանք չի եղել, այլ՝ վրաերթի
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 6-ին, ժամը 10.05-ին, հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի ծնողները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է խաղալիս ընկնելու հետևանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 09.30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21099»-ի վարորդը, որը հրավիրվել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից