Ամերիկացի մոդելը երեկույթին ներկայացել է թափանցիկ զգեստով` առանց ներքնազգեստի (լուսանկարներ)
ԱյլSports Illustrated պարբերականի` վերջերս կազմակերպած լողազգեստի երեկույթը հյուրընկալել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներին, գրում է news.com.au-ն: Հյուրերը ստիպված էին շատ ջանքեր գործադրել ուշադրություն գրավելու համար, սակայն մոդել Բրուքս Նադերը ընտրեց լավագույն մեթոդը:
Աղջիկը որոշել էր միանգամից ցույց տալ այն ամենը, ինչով իրեն պարգևատրել է բնությունը: Բրուքսը կրում էր երկար զգեստ՝ շատ խորը դեկոլտեով, բայց այն հանդերձանքի ամենասադրիչ մասը չէր:
Մոդելի զգեստը ամբողջովին թափանցիկ էր, չնայած դրան, աղջիկը որոշել էր կրծկալ չկրել՝ սահմանափակվելով ներքնազգեստի հավաքածուի միայն մեկ կտորով: Սեքսուալ կերպարը համալրվել էր զարդերով ու ձեռքի փոքրիկ պայուսակով: Իսկ գեղեցկուհին տեսախցիկների առջև այնքան համարձակ էր կեցվածք ընդունում, կարծես չէր նկատում, թե որքան անկեղծ տեսք ունի: