«Ժողովուրդ». Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախարարներին նշանակելուց հետո պետական համակարգում սկսվել է փոխնախարարների փնտրտուքը։ Եղածներից ոմանք կպահպանեն իրենց պաշտոնները, բայց նոր անուններ նույնպես շրջանառվում են, չնայած որ գործող իշխանության համար այդքան էլ հեշտ չէ իրենց շարքերից պրոֆեսիոնալներ գտնելը։
Դա է պատճառը, որ նրանք երբեմն դիմում են «լավ մոռացված հինը» տարբերակին։ Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է ոմն Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, եւ որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։