Սթոունսը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ
Սպորտ
Անգլիացի ֆուտբոլիստ Ջոն Սթոունզը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2026 թվականը, հայտնում է Daily Mail-ը:
«Քաղաքացիների» հետ 27-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսին: Ըստ թերթի՝ նոր պայմանագրի համաձայն՝ Սթոունզը կստանա շաբաթական 250 հազար ֆունտ ստեռլինգ (գրեթե 300 հազար եվրո): Սթոունզը «Էվերթոնից» «Սիթի» է տեղափոխվել 2016 թվականի օգոստոսին: Մանչեսթերյան ակումբի կազմում նա անցկացրեց 168 հանդիպում, խփեց 10 գոլ և դարձավ Անգլիայի եռակի չեմպիոն: «Սթոունզը» այս ամառ Անգլիայի հավաքականի հետ նվաճեց ԵՎՐՈ-2020-ի արծաթը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան